ԳՐՈՍՏՄԱՅՍՏԵՐ ԱՇՈՏ ԱՆԱՍՏԱՍԵԱՆԸ ԴՈՒԲԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
ԲԱԺԱՆԵՑ 5-10-ՐԴ ՏԵՂԵՐԸ
02-05-2007 19:48:00 | | Սպորտ
ԴՈՒԲԱՅ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 30-ին Արաբական
Միացեալ Էմիրություններում աւարտուեց «Դուբայ օփեն» շախմատի
միջազգային մրցաշարը: Հայաստանի պատուիրակներից լաւագոյնը
գրոստմայստեր Աշոտ Անաստասեանն էր: Նա 9 հնարաւորից վաստակեց 6,5
միաւոր եւ 6 մասնակիցների հետ բաժանեց 5-10-րդ տեղերը: