ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԾ «ՄԱՐԶԱԿԱՆ<br /> ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»-Ը<br />


ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԾ «ՄԱՐԶԱԿԱՆ
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»-Ը

  • 26-04-2007 20:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լրացումներով եւ փոփոխություններով վերահրատարակվել է պատմական գիտութիւնների դոկտոր Միքայէլ Իսպիրեանի եւ մանկավարժական գիտութիւնների դոկտոր Վահրամ Առաքելեանի կազմած «Մարզական հանրագիտարան»-ը: Այն ներառում է տեղեկութիւններ բոլոր հիմնական մարզաձեւերի ու լայն տարածում ստացած ազգային մարզական խաղերի, աշխարհի խոշոր մարզակառույցների, համաշխարհային եւ մայրցամաքային մարզական կազմակերպութիւնների մասին, միջազգային մրցումներում հանդէս եկած հայաստանցի եւ սփիւռքահայ մարզիկների մասնակցութեան արդիւնքները, նաեւ մարզական տերմինաբանությունը,: Հանրագիտարանում տեղ են գտել մօտ 600 հայաստանցի եւ սփիւռքահայ անուանի մարզիկների, մարզիչների, մարզական գործիչների եւ ֆիզիկական դաստիարակութեան ոլորտի անուանի գիտնականների վերաբերեալ կենսագրական տուեալները: Գիրքը նախատեսուած է ոչ միայն մարզական ոլորտի աշխատողների, այլ նաեւ մարզասեր ընթերցողների լայն շրջանների համար:
  -   Սպորտ