ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉԻ<br /> ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ ՅԱՂԹԵՑԻՆ «ԲԱՆԱՆՑԸ» ԵՎ «ԱՐԱՐԱՏԸ»<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉԻ
ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ ՅԱՂԹԵՑԻՆ «ԲԱՆԱՆՑԸ» ԵՎ «ԱՐԱՐԱՏԸ»

  • 18-04-2007 19:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 18-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի գաւաթի խաղարկութեան կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Հանրապետական մարզադաշտում «Բանանցը» յաղթեց «Միկային» (1:0), իսկ Արարատի «Արաքս» մարզադաշտում «Արարատը» առաւելութեան հասաւ «Փյունիկի» նկատմամբ (1:0): Նշենք, որ առաջին անգամ գաւաթի խաղարկութեան հանդիպումները սպասարկում էին արտերկրից հրաւիրուած մրցավարները (Մոսկուայից եւ Թբիլիսիից): Հայստանի ֆուտբոլի գաւաթի խաղարկութեան կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները նշանակուած են մայիսի 1-ին:
  -   Սպորտ