ՍՈՖԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼԻՔ ԵՒՐՈՊԱՅԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՒ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ<br /> 7-ԱԿԱՆ ԸՄԲԻՇՆԵՐ<br />


ՍՈՖԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼԻՔ ԵՒՐՈՊԱՅԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՒ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ
7-ԱԿԱՆ ԸՄԲԻՇՆԵՐ

  • 16-04-2007 18:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 19-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի ըմբշամարտի Եւրոպայի հերթական առաջնութիւնը: Հունահռոմեական ոճում Հայաստանը առաջնութիւնում կներկայացնեն Աշոտ Խաչատրեանը (55 կգ, Երեւան), Խոսրով Մելիքեանը (60 կգ, Գիւմրի), Արման Ադիկյանը (66 կգ, Էջմիածին), Արսէն Ջուլֆալակեանը (74 կգ, Երեւան), Դենիս Ֆորովը (84 կգ, Երեւան), Արման Գեղամեանը (96 կգ, Ախուրեան) եւ գերծանր քաշային Եուրի Պատրիկիեւը (Երեւան): Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հանդէս կգան Միհրան Ջաբուրյանը (55 կգ, Երեւան), Արտյոմ Նալբանդեանը (60 կգ, Գիւմրի), Ժիրայր Յովհաննիսեանը (66 կգ, Վանաձոր), Ռուսլան Կոկաեւը (74 կգ, Երեւան), Վադիմ Լալիեւը (84 կգ, Երեւան), Շամիլ Գիտինովը (96 կգ, Երեւան) եւ Ռուսլան Բասիեւը (120 կգ, Երեւան):
  -   Սպորտ