ՅՈՎՀԱՆՆԷՍ ԴԱՎԹԵԱՆԸ ՁԻՒԴՈՅԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br /> ԱՐԺԱՆԱՑԱՎ ԱՐԾԱԹԷ ՄԵԴԱԼԻ<br />


ՅՈՎՀԱՆՆԷՍ ԴԱՎԹԵԱՆԸ ՁԻՒԴՈՅԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ
ԱՐԺԱՆԱՑԱՎ ԱՐԾԱԹԷ ՄԵԴԱԼԻ

  • 09-04-2007 19:38:00   |   |  Սպորտ
ԲԵԼԳՐԱԴ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ապրիլի 8-ին աւարտուեց Եւրոպայի ձիւդոյի առաջնութիւնը: Հայաստանը մրցավայր էր գործուղել 4 մարզիկների: Նրանցից Յովհաննէս Դավթեանը (60 կգ, Գիւմրի) գրաւեց 2-րդ տեղը եւ պարգեւատրուեց արծաթէ մեդալով: Հ.Դաւթեանն առաջին անգամն էր մասնակցում Եւրոպայի առաջնութեանը: Նա 24 տարեկան է, մարզւում է ՀՀ վաստակաւոր մարզիչ Կարեն Սիմոնեանի ղեկավարութեամբ:
  -   Սպորտ