ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՒՈՐ ՄԱՐԶԻՉԸ<br /> ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՍՏԵՂԾԵԼ 2-ՐԴ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՒՈՐ ՄԱՐԶԻՉԸ
ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՍՏԵՂԾԵԼ 2-ՐԴ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ

  • 04-04-2007 19:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհերից կրած պարտութեան պատճառ Հայաստանի հաւաքականի խաղացողների մրցափորձի պակասն է, ինչպէս նաեւ այն, որ Հայաստանում ֆուտբոլային նոր մրցաշրջանը դեռ չի սկսուել: Այս մասին ապրիլի 4-ի ասուլիսում յայտարարեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ, շոտլանդացի Յան Պորտերֆիլդը: Լեհաստանի հաւաքականի դէմ մրցամարտում նա առանձնացրեց Ռոբերտ Զեբելյանին եւ հաւաքական վերադարձած դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, որը թիմին փրկեց խոշոր հաշւով պարտութիւնից: Յ.Պորտերֆիլդը յայտնեց, որ նպատակ ունի ստեղծել Հայաստանի ազգային 2-րդ հաւաքականը: Նշենք, որ մարզիչը վիրահատությունից յետոյ ապաքինւում է եւ 2 շաբաթից կանցնի աշխատանքի:
  -   Սպորտ