ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՅԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ԱՊՐԻԼԻ
8-ԻՆ
03-04-2007 19:17:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Դինամո»
մարզադահլիճում ապրիլի 4-ին կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի
առաջնութիւնը, որին կմասնակցեն աւելի քան 100 մարզիկներ:
Հայաստանի չեմպիոնները յայտնի կդառնան ապրիլի 8-ին:
Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց բռնցքամարտի
հանրապետական ֆեդերացիայի գլխաւոր քարտուղար, վաստակաւոր մարզիչ
Լեւոն Յովհաննիսեանը, առաջնութիւնն ընտրական բնոյթ է կրում:
Առաջնութիւնում լաւագոյնս հանդէս եկած բռնցքամարտիկներով
կհամալրուի Հայաստանի հաւաքականը, որը կմասնակցի սեպտեմբերին
կայանալիք աշխարհի առաջնութեանը: Այն նախատեսուած է անցկացնել
Մոսկուայում: