ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՈՒԺԵՂԱԳՈՅՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԴՐԵԶԴԷՆՈՒՄ<br /> ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ ՄԵԿՆԱՐԿԵԼԻՔ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՈՒԺԵՂԱԳՈՅՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԴՐԵԶԴԷՆՈՒՄ
ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ ՄԵԿՆԱՐԿԵԼԻՔ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 02-04-2007 17:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ին Դրեզդէն մեկնեցին Հայաստանի տղամարդկանց եւ կանանց շախմատի հաւաքականները` մասնակցելու Եւրոպայի անհատական առաջնութեանը: Հայաստանի հաւաքականներում ընդգրկուած են 9 տղամարդ (Կարեն Ասրեան, Գաբրիէլ Սագսյան, Ռաֆայէլ Վահանեան, Աշոտ Անաստասեան, Արտաշէս Մինասեան, Տիգրան Լ. Պետրոսեան, Արման Փաշիկյան, Տիգրան Քոթանջյան, Զաւէն Անդրիասյան) եւ 3 կին (Լիլիթ Մկրտչեան, Էլինա Դանիելեան, Սիրանուշ Անդրիասյան): Առաջնութիւնը կմեկնարկի ապրիլի 3-ին, իսկ վերջին` 11-րդ, փուլի հանդիպումները տեղի կունենան ապրիլի 16-ին: Առաջնութիւնը ընտրական բնոյթ է կրում: Տղամարդկանց 33 եւ կանանց 13 առաջատարները տարեվերջին կմասնակցեն Խանտի Մանսիյսկում անցկացուելիք նոկաուտ մրցակարգով աշխարհի առաջնութեանը:
  -   Սպորտ