2007 Թ. ԿԱՒԱՐՏՈՒԵՆ 4 ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԵՎ 14 ՎԱՒԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ<br /> ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ<br />


2007 Թ. ԿԱՒԱՐՏՈՒԵՆ 4 ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԵՎ 14 ՎԱՒԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  • 30-03-2007 18:49:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007 թուականին նախատեսուած է աւարտել 4 խաղարկային` «Սողանք», «Նա եւ Նե», «Այգաբաց», «Չուող թռչուններ» եւ 14 վաւերագրական ֆիլմ, այդ թւում` «Հեռու-մօտիկ», «Տոնինո Գուերան եւ Հայաստանը», «Հայոց այբուբենի 1600-ամեայ գաղտնիքը»: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրէն Գեւորգ Գեւորգեանը, Ալբերտ Մկրտչեանի «Այգաբաց» եւ Յարութիւն Խաչատրեանի «Չուող թռչուններ» կինոնկարների նկարահանումներն արդէն աւարտուել են: Այս տարի կկատարուեն դրանց ձայնագրման եւ մոնտաժային աշխատանքները: Գ.Գեւորգեանի խօսքով, հայ-ռուսական համատեղ արտադրութեան Միքայէլ Դովլաթեանի «Սողանք» ֆիլմն աւարտին հասցնելու նպատակով բանակցութիւններ են տարւում ռուսական կողմի հետ: Բացի այդ, արդէն աւարտուած են հայ-ֆրանսիական համատեղ արտադրութեան «Խճճուած զուգահեռներ» ֆիլմի հայկական կողմի աշխատանքները, իսկ ձայնագրման աշխատանքները, որ պէտք է կատարի ֆրանսիական կողմը, կկատարուեն այս տարի: Կինոկենտրոնի տնօրէնը նշեց նաեւ, որ մուլտիպլիկացիոն ֆիլմի ոլորտում կաւարտուեն Արման Մանարեանի «Սասունցի Դավիթ» կինոնկարի 7-րդ, Ռոբերտ Սահակեանցի «Ճանապարհ դէպի տուն» մուլտֆիլմի` 3-րդ, Գայեանէ Մարտիրոսեանի «Վիշապագորգ»-ի` 2-րդ մասերը: Կաւարտուի նաեւ Նաիրա Մուրադեանի «Մումի տրոլ» անիմացիոն ֆիլմը: Նշենք, որ 2007 թուականի պետական բիւջէով կինոարտադրության համար նախատեսուած է 587 մլն 385 հազար դրամ` նախորդ տարուայ 482 մլն 928 դրամի փոխարէն: Իսկ նախորդ տարի աւարտուել են եօթ խաղարկային, երեք անիմացիոն կինոնկարների նկարահանումները: Նշուեց, որ կինո-ֆոտո-ֆոնո հաւաքածուի պահպանման գծով բաւական մեծ գումար է ծախսուել ֆիլմերի պատճենահանման եւ կինոնկարները թվային կրիչների վրայ անցկացնելու համար:
  -   Մշակոյթ