ՋՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՄԻՔԱԵԼ ՔՈԼՈՅԱՆԸ<br /> ՍԱՀՄԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2 ՌԵԿՈՐԴ<br />


ՋՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՄԻՔԱԵԼ ՔՈԼՈՅԱՆԸ
ՍԱՀՄԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2 ՌԵԿՈՐԴ

  • 29-03-2007 16:16:00   |   |  Սպորտ
ՄԵԼԲՈՒՐՆ, 29 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աուստրալիայի Մելբուրն քաղաքում շարունակւում է ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնութիւնը: Մարտի 28-ին լողուղյակ դուրս եկան Հայաստանի լողորդները: Միքայէլ Քոլոյանը ազատ լողաոճում 100 մ մրցատարածութիւնը յաղթահարեց 53,01 վայրկեանում, 169 մասնակիցների պայքարում գրաւեց 80-րդ տեղը եւ սահմանեց հանրապետական նոր ռեկորդ: Նա Հայաստանի 2-րդ ռեկորդը սահմանեց 200 մ ազատ ոճում` տարածութիւնն անցնելով 1 րոպե 55,06 վայրկեանում, եւ 117 մասնակիցների մէջ ճանաչուեց 66-րդը: Յարութիւն Յարութիւնեյանը 100 մ ազատ ոճում եւ Արամ Նազարեանը 100 մ եւ 50 մ բրաս ոճում սահմանեցին անձնական ռեկորդներ: Նրանք, համապատասխանաբար, գրաւեցին 97-րդ (125-ի լողորդների մէջ), 95-րդ (117-ի պայքարում) եւ 98-րդը (125-ի մէջ):
  -   Սպորտ