Հրդեհ է բռնկուել Թաիրով գիւղում գտնուող պահեստներում
09-07-2011 21:59:56 | Հայաստան | Հասարակութիւն
Յուլիսի 9-ին, ժամը 17.11-ին, ահազանգ է ստացուել, որ հրդեհ է բռնկուել Թաիրով գիւղում
գտնուող պահեստներում:
Երեւանի տարբեր հրշէջ մասերից դէպքի վայր էն մեկնել 10 մարտական հաշուարկ, մէկ աւտոսանդուղք, ինչպէս նաեւ 12 ջրատար մեքենայ: Այրւում էն մօտ 1000 քմ մակերեսով պահեստներ, որտեղ պահւում էն տարբեր կենցաղային սարքաւորումներ, պլաստմասէ իրեր, սոսինձ եւ այլ դիւրավառ նիւթեր:
Ինչպէս յայտնում է ՀՀ արտակարգ իրաւիչակների նախարարութեան «Արտակարգ ալիք» լրատուական կենտրոնը, այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակւում էն, կրակի տարածումը կասեցուած է: