«ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՄԷՆԻՑ ՇԱՏ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ<br /> ԵՐԵԽԱՆԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՈՒՆԻՍԵՖԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ<br />


«ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՄԷՆԻՑ ՇԱՏ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ
ԵՐԵԽԱՆԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՈՒՆԻՍԵՖԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

  • 20-03-2007 16:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵՈՒՆԻՍԵՖ-ը ՄԱԿ-ի Աղէտների Հետեւանքների նուազեցման միջազգային քարտուղարության եւ Կենտրոնական Ասիայի Եկրաշարժերի դէմ պաշտպանուածութեան նախաձեռնութեան հետ համատեղ օրերս կազմակերպել էր «Երկրաշարժերից պաշտպանուած դպրոցներ» թեմայով երկօրեայ քննարկում: Ինչպէս նշուած է «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանեան գրասենեակից տրամադրած հաղորդագրութիւնում, քննարկման նպատակն էր ներկայացնել, թէ ինչպէս կարող են դպրոցներն ու համայնքները աւելի լաւ պատրաստուած լինել երկրաշարժերի ժամանակ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան, Կրթութեան ազգային ինստիտուտի, Ճգնաժամային իրավիճակների կառավարման ակադեմիայի, Հայկական Կարմիր Խաչի ընկերութեան ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ մի շարք դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ: «Աղէտները, այդ թւում երկրաշարժերը, կարող են տեղի ունենալ ցանկացած պահին եւ ցանկացած վայրում: Քաջ գիտակցելով դրանց հետեւանքները երեխաների համար, մենք պարտաւոր ենք նախապէս պատրաստուել դրանց դիմակայելու»,- նշել է Հայաստանում ԵՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Շելդոն Յեթը: Ըստ նրա, միջազգային փորձը եւ Հայաստանում 1988թ.-ին տեղի ունեցած աղէտալի երկրաշարժը ցոյց են տուել, որ յաճախ երկրաշարժերի ժամանակ ամէնից շատ տուժում են հենց դպրոցահասակ երեխաները:
  -   Հասարակութիւն