ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ<br /> ԴԱՐՁԱՆ «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱՅ»-Ն ԵՎ «ՄԻԿԱ-ԵՐԵՎԱՆ»-Ը<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ
ԴԱՐՁԱՆ «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱՅ»-Ն ԵՎ «ՄԻԿԱ-ԵՐԵՎԱՆ»-Ը

  • 19-03-2007 16:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 18-ին Երեւանում աւարտուեց Հայաստանի շախմատի ակումբային թիմերի առաջնութիւնը: Տղամարդկանց թիմերի եռյակը դասավորվեց հետեւեալ յաջորդականութեամբ. «Բանկային արքայ»` 8 միաւոր, ՖԻՄԱ` 6, «Հրազդան»` 4 միաւոր: Կանանց թիմերի մրցաշարում յաղթեց Եւրոպայի չեմպիոն «Միկա-Երեւան»-ը` 4 միաւոր: Նրան յաջորդեցին Շախմատի ակադեմիայի թիմը` 2 միաւոր, եւ միայն պարտութիւններ կրած «Գիւմրին»: Չեմպիոնի կոչումը նվաճած «Բանկային արքայ»-ն եւ «Միկա-Երեւան»-ը Անթալիայում հոկտեմբերին կմասնակցեն Եւրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային թիմերի առաջնութեանը:
  -   Սպորտ