ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԵՄԱԴՐԵԼ ՈՒ<br /> ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԱՒԱՆԴՈՅԹՆԵՐԸ<br />


ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԵՄԱԴՐԵԼ ՈՒ
ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԱՒԱՆԴՈՅԹՆԵՐԸ

  • 15-03-2007 20:50:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պետական համազգային թատրոնի կոլեկտիւը ներկայումս բեմադրութեան է պատրաստում ռուս գրող Անտոն Չեխովի «Քեռի Վանյա»-ն պիեսը: 2006 թուականին թատրոնում բեմադրուել է Հառնիի «Շան աղջիկը» եւ Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ծննդեան օրերը սինյոր Կուպելոյի տանը» պիեսները, որոնք մարդկային պարզ հարբերությունների եւ սիրոյ մասին են: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ ունեցած զրոյցում նշեց թատրոնի ռեժիսոր Հրաչեա Գասպարեանը, 1991 թուականին, երբ Հյաաստանը գտնւում էր պատերազմական իրավիճակում, երկիրը ընկղմված էր խավարի մէջ, համատարած թալանվում ու քանդվում էին մշակոյթի օջախները, չէին գործում շատ թատրոններ, անուանի դերասան Սոս Սարգսեանը համարձակվեց հիմնել թատրոն, աներկբայ համոզմունքով, որ պատերազմող ժողովրդին անպայման թատրոն է հարկաւոր: Հենց այդ պահին. Գ.Սունդուկեանի անուան պետական ակադեմիական թատրոնից հեռացած մի խումբ անուանի դերասանների` Շահում Ղազարեանի, Կարեն Ջանիբէկեանի, Գալյա Նովենցի, Մայիս Ղարագեոզեանի, Դավիթ Ներսիսեանի, Աննա Էլբակյանի եւ այլոց շնորհիւ Սոս Սարգսեանը կարողացաւ համախմբել ու հիմնել Պետական համազգային թատրոնը: Իսկ 1993թ. նորաստեղծ թատրոնն արդէն հանդէս եկաւ միանգամից երկու հրաշալի ներկայացումներով` Էդուրդո դե Ֆիլիպպոյի «Սանիտայի թաղապետը» եւ Հայկ Յակոբեանի «Լեռնային կակաչները», որոնց շուրջ էլ աստիճանաբար ձեւաւորուեց «Համազգային»-ի անդաւաճան հանդիսատեսը: Հ.Գասպարեանի գնահատմամբ, թատրոնի ստեղծումը Սոս Սարգսեյանի կողմից այդ տարիներին ինքնանպատակ չի եղել: Այն միտուած էր պահպանելու հայկական թատրոնի աւանդոյթները, որպէսզի հանդիսատեսը չկտրուի իր հոգեւոր արժէքներից: Ռեժիսորը փաստեց, որ 1993-1994 թուականներին, երբ «գրադը թեւածում էր Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում», թատերախումբը բազմիցս հիւրախաղեր է կազմակերպել Տավուշ, Գորիս, Կապան եւ այլ վայրեր: Համազգայինի թատերախումբը այդ տարիներին բեմադրել է 14 ներկայացում, որոնցից 5-ը` մեծահասակների, իսկ մնացածը` մանուկների համար: Եվ հենց այդ տարիներին էլ մասնակցել են մի շարք միջազգային փառատօնների` Ռուսաստանում, Պարսկաստանում, Լիբանանում, Սիրիայում ու Ֆրանսիայում: Հ. Գասպարեանի խօսքերով, ներկայումս շոու-բիզնեսի առկայութեան պայմաններում շատ դժուարացել է թատրոնների գործունէութիւնը, որովհետեւ հանդիսատեսը մի քիչ շփոթված է եւ չի հասկանում` որն է արուեստը, որը` արհեստը, որը` ուղղակի անճաշակությունը: Դիմակայելը իհարկէ շատ դժուվար է, ըստ նրա, սակայն թատերախումբը շարունակում է թատրոն ստեղծել, պիեսներ բեմադրել մանուկների եւ մեծերի համար` գիտակցելով դրա կարեւորութիւնը: Արժէքների համատարած անկման պայմաններում բազմաթիւ տաղանդաւոր դերասաններ լքեցին երկիրը: Այսօր թատրոնում աշխատում է 18-հոգանոց երիտասարդ դերասանների խումբը, որոնք նախկինների նման նուիրեալներ են, քանի որ աշխատում են չնչին աշխատավարձով, սակայն թատրոնի նկատմամբ ունեցած մեծ պատասխանատւութեամբ: Թատրոնի ռեժիսորի խօսքերով, նրանք բոլորն էլ շնորհալի ու խօստումնալից դերասաններ են:
  -   Մշակոյթ