ՄԱՐՏԻ 17-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ<br /> ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ<br />


ՄԱՐՏԻ 17-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ
ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ

  • 06-03-2007 16:29:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հրաւէրով մարտի 17-ին Վաշինգտոնում մենահամերգով հանդէս կգայ երգչուհի Շուշան Պետրոսեանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց երգչուհին, համերգը նուիրուած է Հայաստանի Ազգային բանակի կազմաւորման 15-ամեակին: Շ.Պետրոսեանը նշեց նաեւ, որ ինքը առաջին անգամն է լինելու Վաշինգտոնում եւ իր համար մեծ պատիւ է, որ այդ հրաւէրը ստացել է ՀՀ դեսպանատնից: «Ես ուրախ եմ, որ ելոյթ եմ ունենալու Վաշինգտոնի հայ համայնքի առջեւ, եւ համոզուած եմ, որ կարժանանամ ջերմ ընդունելութեան»,- ասաց երգչուհին:
  -   Մշակոյթ