«ԱՐՄԷՆՏԵԼ»-Ը ՆՈՒԱԶԵՑՐԵԼ Է «ԸՆՏԱՆԻՔ-ԸՆԿԵՐՆԵՐ» ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ<br /> ՍԱԿԱԳՆԵՐԸ<br />


«ԱՐՄԷՆՏԵԼ»-Ը ՆՈՒԱԶԵՑՐԵԼ Է «ԸՆՏԱՆԻՔ-ԸՆԿԵՐՆԵՐ» ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ
ՍԱԿԱԳՆԵՐԸ

  • 01-03-2007 19:53:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 1-ից «արմէնտել»-ի «Ընտանիք-ընկերներ եւ ընկերներ-ընտանիք» ծառայութիւնից օգտվող բաժանորդների խմբերի համար րոպեավճարը կկազմի 27 դրամ` նախկին 60 դրամի դիմաց, իսկ ծառայութեան համար գանձուող ամսական վարձը կկազմի 300 դրամ` 420-ի դիմաց: Ըստ «արմէնտել»-ի տրամադրած հաղորդագրութեան, «Ընտանիք-ընկերներ եւ ընկերներ-ընտանիք» ծառայութիւնից օգտվողները այսուհետ հնարաւորութիւն ունեն 5 յաճախ կանչվող հեռախոսահամարներից կազմուած խումբ ստեղծել ոչ միայն «արմէնտել»-ի բջջային պայմանագրային եւ կանխավճարային համակարգերի, այլ նաեւ Երեւանի եւ մարզերի ֆիքսուած հեռախօսահամարների բաժանորդների մասնակցութեամբ (բացառութեամբ Լեռնային Ղարաբաղի:
  -   Հասարակութիւն