ԿԱՀԻՐԷԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԵՆԱԼԷՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՆԿԱՐԻՉ ԹԵՆԻ<br /> ՎԱՐԴԱՆԵԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԷ ՄԵԴԱԼԻ<br />


ԿԱՀԻՐԷԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԵՆԱԼԷՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՆԿԱՐԻՉ ԹԵՆԻ
ՎԱՐԴԱՆԵԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԷ ՄԵԴԱԼԻ

  • 28-02-2007 20:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կահիրէում` 2006 թ. դեկտեմբերի 12-ից մինչեւ այս տարուայ փետրուարի 1-ը կայացած միջազգային 10-րդ բիենալէում, որին մասնակցել է 53 երկրի 135 արուեստագէտ, Հայաստանի ներկայացուցիչ, նկարիչ Թենի Վարդանեանն արժանացել է ոսկէ մեդալի: Այս մասին փետրուարի 28-ին կայացած ասուլիսում յայտարարեց ՀՀ մշակոյթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարինէ Խոդիկյանը: Նրա խօսքերով, բիենալէում ներկայացուած հայ արուեստագէտի «Աթոռ» նկարն արժանացել է ժիւրիի բարձր գնահատականին. «մեծ հպարտութիւն է միջազգային բիենալէում բազմաթիւ աշխատանքների շրջանում առաջին պատուաւոր յաղթանակը տանելը»: Ժիւրիի կազմում են եղել վեց երկրների` Իտալիայի, Մարոկկոյի, Իսպանիայի, Իռլանդիայի, Եգիպտոսի ներկայացուցիչները: Թ.Վարդանեանի խօսքերով, իր համար անակնկալ էր այդքան շատ թւով մասնակիցների մէջ առաջին տեղը գրաւելը: Նա նշեց նաեւ, որ փետրուարի 13-17-ը Կահիրէում Հայաստանի դեսպանատան եւ Եգիպտոսի մշակոյթի նախարարութեան կողմից կազմակերպուել է իր գրաֆիկական աշխատանքների ցուցահանդէսը, որին աջակցել է նաեւ Ահմադ Շահուվի թանգարանը: Ըստ նրա, Եգիպտոսի ժողովուրդը մեծապէս ծանօթ է հայկական մշակոյթին, իսկ տեղի հայ համայնքը նպաստում է արտերկրում հայկական արուեստը ներկայացնելու գործին: Թ.Վարդանեանը Հայաստանի նկարիչների միութեան անդամ է, 20-ից աւելի անհատական եւ խմբակային ցուցահանդեսների հեղինակ, ում աշխատանքները ցուցադրվել են Բեյրութում, Նիկոզիայում, Փարիզում, Լոնդունում, Սանկտ Պետերբուրգում, Հալեպում եւ այլուր: Նշենք, որ Կահիրէի բիենալէն հիմնադրուել է Եգիպտոսի մշակոյթի նախարարութեան կերպարուեստի բաժնի կողմից 1984 թուականին, որին Հայաստանի մասնակցութիւնը սկսուել է 1996 թ-ից:
  -   Մշակոյթ