ՆՈՐ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԱԾ ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՅՑ Է ՏԱԼԻՍ ՈՐ ԴԵՍՊԱՆ<br /> ԷՎԱՆՍԸ ԿԱՆԽԱՈՒՇԱԿԵԼ ԷՐ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՆՈՐ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԱԾ ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՅՑ Է ՏԱԼԻՍ ՈՐ ԴԵՍՊԱՆ
ԷՎԱՆՍԸ ԿԱՆԽԱՈՒՇԱԿԵԼ ԷՐ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

  • 23-02-2007 16:45:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնեան կուրիեր»-ի հրատարակիչ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը 2005թ.-ի փետրուարին Միացեալ Նահանգներ կատարած իր շրջայցի ժամանակ թէ' արեւելյան, եւ արեւմտյան ափերին հանդիպել էր ամերիկահայ տարբեր շրջանակների հետ: Ի պատասխան բազմիցս հնչող հարցին, թէ ինչու՞ Միացեալ Նահանգների պաշտօնեաները չեն օգտագործում «Հայոց Ցեղասպանութիւն» տերմինը, դեսպան Էվանսը ապշեցրեց իր լսարանին` հրապարակավ ճանաչելով Հայոց Ցեղասպանութիւնը: Թէեւ նրա անկեղծ արտահայտութունները ի վերջոյ հանգեցրին նրա հեռացմանը կամ «վաղաժամ պաշտօնանկման»-ը Արտաքին դիւանագիտական ծառայութիւնից, թերեւս մինչեւ հիմա ոչ ոք չունի այդ այցելութիւնների ժամանակ դեսպան Էվանսի իրականում ասածի ձայնագրություն, կամ տեսագրություն,: Երկարատեւ փնտրտուքներից յետոյ մենք գտանք մի տարեց պարոնի, ով միակ մարդն է, որ ունի այդպիսի մի ձայնագրություն: Նա իր սեփական տեսախցիկով տեսագրել էր դեսպան Էվանսի` 2005թ.-ի փետրուարի 18-ին Ֆրեզնոյի Սուրբ Երորդություն հայ առաքելական եկեղեցու դահլիճում հաւաքի ժամանակ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ արուած յայտարարութիւնները: Ուղիղ երկու տարի անց դեսպանի` այդ երեկո արուած դիտողութիւնները առաջին անգամ հրապարակւում են ներկայ յօդուվածում: Գնահատելով դրանց պատմական արժէքը, ես Ֆրեզնոյի տեսաժապավենից ճշգրտութեամբ արտագրել եմ դեսպանի խօսքերը: Այդ յայտնաբերուած տեսաժապավենից մի հատուած առաջին անգամ կցուցադրուի մարտի չորսին Բեվերլի Հիլզում կայանալիք գալա բանկետի ժամանակ, որն ի պատիւ դեսպան Էվանսի կազմակերպում է Հարաւային Կալիֆոռնիայի Համալսարանի Հայագիտութեան ինստիտուտը: Ֆրեզնոյի իր ելոյթի ժամանակ, երբ ունկնդիրներից մէկը հարցրեց նրան, թէ ինչու՞ Միացեալ Նահանգների կառավարութեան պաշտօնեաները խուսափում են օգտագործել «Հայոց Ցեղասպանութիւն» տերմինը, դեսպան Էվանսը տվեց հետեւեալ երկար, սակայն արտասովոր անկեղծ պատասխանը. «Ես ընդունում եմ ձեր մարտահրավերը: Թոյլ տվեք նախ եւ առաջ ասել, որ ոչ մի ամերիկացի պաշտօնեայ երբեւէ չի հերքել 1915թ.-ի իրադարձութիւնները: Իրականում ամն պետքարտուղարութեան արխիւները լի են դեսպան Մորգենթաուի, եւ իր հիւպատոսների զեկույցներով, որոնցից մի քանիսը հարկադրաբար ուղարկուել են ծածկագրով, որովհետեւ թուրքերն այդ ժամանակ խոչնդոտում էին դիւանագիտական հաղորդակցությանը: «Ես շատ եմ կարդացել այդ մասին: Ես մի քանի տարի առաջ Օսմանեան պատմութեան վերաբերեալ որոշ ուսումնասիություններ եմ կատարել: Երբ ես իմացա որ ինձ դեսպան են նշանակել Երեւանում, ես գնացի ու կարդացի դեսպան Մորգենթաուի գիրքը: Ես կարդացի նաեւ պրոֆեսոր Ռիչարդ Յովհաննիսեանի երկհատոր պատմութիւնը: Ես կարդացի մի քանի այլ հաշուէտւութիւններ այդ դէպքերի մասին, որոնք, ես հիմա կասեմ այդ, մի իսկական ցեղասպանական ակտ էր [երկարատեւ ծափահարություններ լսարանում]: «Այժմ թոյլ տվեք հակիրճ կերպով յստակեցնել այն, ինչ հենց նոր ասացի: Ես «իրը» կոչեցի իր անունով: Ես գիտեմ, սա շատ ցավալի փորձություն է, ցանկացած անձի համար, եւ ես կարծում եմ, որ գրեթէ բոլոր հայ ընտանիքները, որոնց բախտ չունեցան հասնել այս այս ափերին մինչեւ 1915թ.-ը, որեւէ կերպ ազդուել են դրանից: «Ես այսօր օգտագործեցի «այդ բառը», որովհետեւ դա հենց այն էր, ինչ տեղի էր ունեցել: Եթէ դուք նայէք 1948թ. Ցեղասպանութեան Կոնվենցիայի չափանիշները, ապա կտեսնենք որ այն համապատասխանում է դրան: Մինչ իմ Երեւան մեկնելը, ես գնացի եւ խօսեցի ԱՄՆ պետքարտուղարութեան իրաւական բաժնի հետ: Այնտեղ մի իրաւաբան կայ, ում աշխատանքը տխուր էր, քանի որ նա զբաղւում էր Ցեղասպանութեան հարցով, կայացած անցեալում, եւ ցավոք սրտի, մեր օրերում: Ես հարցրի նրան. «Սա այն դէպքը չէ՞, որ եթէ Կոնվենցիան ուժի մէջ լիներ 1915թ.-ին, ապա այն կհամապատասխաներ այս չափանիշներին»: Նա ասաց. «Այո»: Հիմա մի նրբերանգ. եթէ դուք նայէք Ցեղասպանութեան Կոնվենցիայի չափանիշին, միակ տարրը, որը ոչ ակնյայտ է, դա դիտաւորութեան տարրն է, որը պէտք է ապացուցուած լինի: «Ես գիտեմ, որ ձեզանից շատերը հաւանաբար լսել են անյաջող «ԹՀՀՀ» գործընթացի մասին` Թուրք-հայկական հաշտեցման յանձնաժողովի: Այն ֆինանսաւորուել է ԱՄՆ պետքարտուղարությունից: Ես պատրաստ եմ ընդունել, որ այդ գործընթացն անկասկած անյաջող էր: Ես խօսել եմ Դեվիդ Ֆիլիպսի հետ, ով հենց նոր մի գիրք է գրել այդ մասին: Սակայն այդ գործընթացում նրանք կարողացան հասնել մի իրաւական եզրակացութեան, որ իրականում այդ իրադարձութիւնները պէտք է «ցեղասպանութիւն» կոչուէին: Միեւնոյն ժամանակ, իրավագետները, որոնք զբաղուել են դրանով, նշեցին, որ Կոնվենցիան այն ժամանակ ուժի մէջ չէր եւ հետադարձ կիրառում չի կարող ունենալ: Ուստի, չնայած մենք կարող ենք դա այդպէս կոչել, Կոնվենցիայի որոշ կէտեր չեն կարող կիրառուել: Միջազգային իրավունքում կայ ընդհանուր կանոն, ըստ որի, կոնւենցիաները սահմանում են այն ստորագրող երկրները եւ այդ երկրները ապագայի համար պարտաւորութիւն են ստանձնում: Դրանք չունեն հետադարձ ազդեցութիւն: Ես նաեւ գիտեմ, որ կան որոշ միջազգային իրաւագէտներ, որոնք համաձայն չեն դրա հետ: Սակայն միջազգային իրաւական եզրակացութեան հիմնական մասն այն է, որ այդ կարգի կոնվենցիան հետադարձ ձեւով չի կարող կիրառուել: «Ես մեծ անփութութիւն թոյլ տուած կլինեի, եթէ այս երեկո որեւէ մէկը դուրս գար այս սենյակից` հաւատացած թէ Միացեալ Նահանգների կառավարութունը փոխել է իր քաղաքականութիւնը Ցեղասպանութեան Կոնվենցիայի կիրառման վերաբերեալ: Դա այդպէս չէ': Բայց ես մտադիր եմ զբաղուել այս հարցով այնքան ազնուօրէն, անկեղծօրէն եւ զգուշորեն, որքան մենք կարող ենք: Որպէս ամերիկացիներ, հաւատացած եմ, որ մենք միմեանց պարտական ենք քննարկել սա, առանց խաղեր խաղալու, առանց «տունտունիկի»: «Այնուհետեւ: Ինչ-որ մէկն այս երեկո կարող է դուրս գալ այս սենյակից եւ խեղաթիւրել իմ ասածը, ու ես կարող եմ կորցնել իմ աշխատանքը: Ես գիտեմ, որ ռիսկի եմ դիմում, որովհետեւ այս հարցում ես առաջ եմ անցնում Միացեալ Նահանգների կառավարութեան որոշ այլ տարրերից: Սակայն ես խորապէս համոզուած եմ, որ ճիշտ բան եմ անում այս հարցում ձեզ հետ համաձայնվելով: «Ես կարծում եմ 90 տարին մեզ համար չափազանց երկար ժամանակ է այս հարցը քննարկելու եւ իրերն իրենց անուններով կոչելու համար» [երկարատեւ ծափահարություններ լսարանում]: Խոր հուզմունք է առաջացնում Ֆրեզնոյում դեսպան Էվանսի երկու տարի առաջուայ նկատառումների ընթերցելը: Ցավալի է, որ նրա մարգարէական խօսքերը իրականութիւն դարձան: Ճակատագրի հեգնանքն այն է, որ որպէսզի նա կորցներ իր աշխատանքը, կարիք չկար որ որեւէ մէկը աղավաղեր նրա խօսքերը: Վերը նշուած յայտարարութիւններն անելուց մի քանի օր անց նա քաջություն ունեցաւ զեկուցել ԱՄՆ պետքարտուղարութեան իր վերադասին, որ ինքը հրապարակավ ճանաչել էր Հայոց Ցեղասպանութիւնը: Խորապէս անհանգստացնում է, որ դեսպան Էվանսը հեռացուեց աշխատանքից պարզապէս ճշմարտութիւնն ասելու համար: Սա մեր անկումային ժամանակների նշանն է, երբ նրանք ովքեր ստում են, պահպանում են իրենց աշխատանքը, մինչ ճշմարտութիւն ասողները հեռացւում են աշխատանքից: Դեսպան Էվանսը գիտակցաբար ռիսկի ենթարկեց իր դիւանագիտական կարիերան, ինչի համար արժանի է հայ ժողովրդի հաւերժ երախտագիտությանը: Ինչ վերաբերում է դեսպան Էվանսի բարձրացրած չափազանց մասնագիտական հարցին, թէ արդեօ՞ք 1948թ.-ի Ցեղասպանութեան Կոնվենցիան հետադարձ ուժով վերաբերում է 1915թ.-ի Հայոց Ցեղասպանությանը, մենք պէտք է մատնանշենք, որ հրեաների Հոլոքոստը նույնպես տեղի է ունեցել մինչ Ցեղասպանութեան Կոնվենցիան եւ այնուհանդերձ ոչ ոք չի տատանւում այն «ցեղասպանութիւն» անուանել:
  -   Յօդուածներ