ՄՈՍԿՈՒԱՅՈՒՄ ԱՒԱՐՏՈՒԵՑԻՆ «ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ»-Ի «B» ԵՎ «C» ԽՄԲԵՐԻ<br /> ՄՐՑԱՇԱՐԵՐԸ<br />


ՄՈՍԿՈՒԱՅՈՒՄ ԱՒԱՐՏՈՒԵՑԻՆ «ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ»-Ի «B» ԵՎ «C» ԽՄԲԵՐԻ
ՄՐՑԱՇԱՐԵՐԸ

  • 22-02-2007 15:25:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 22 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 21-ին Մոսկուայում «Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարում աւարտուեցին «B» եւ «C» խմբի մրցումները: «B» խմբում Դավիթ Քալաշյանը 9 հնարաւորից վաստակեց 7 միաւոր եւ բաժանեց 3-5-րդ տեղերը: «C» խմբում 9 հնարաւորից 6,5-ական միաւորով Տիգրան Սիմոնեանը, Սուրէն Պողոսեանը եւ Առնոլդ Մինասեանը կիսեցին 9-19-րդ տեղերը: «A1» մրցաշարում 8 հնարաւորից 5,5-ական միաւոր ունեն Գաբրիէլ Սարգսեանը եւ Արտաշէս Մինասեանը, որոնք կիսում են 4-10-րդ տեղերը: 5-ական միաւորով Կարեն Ասրեանը եւ Վլադիմիր Յակոբեանը բաժանում են 11-24-րդ տեղերը: «A2» մրցաշարում Արթուր Չիբուխչյանը 5,5 միաւորով բաժանում է 9-20-րդ հորիզոնականները:
  -   Սպորտ