ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՒԱԶՈՒՄ Է ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՒՈՂ<br /> ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՒԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՒԱԶՈՒՄ Է ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՒՈՂ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՒԸ

  • 22-02-2007 14:41:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում վերջին տարիներին նկատւում է անչափահասների կողմից կատարուված հանցագործությունների թուի նուազում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ՀՀ Ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապի եւ լրատւութեան վարչութիւնից, եթէ 1997թ.-ին գրանցուել է անչափահասների կողմից կատարուված հանցագործութեան 741 դէպք, ապա 2006թ.-ին` 506 դէպք: Անցած տարի հանցագործութիւններ եւ այլ իրավախախտումներ կատարելու համար ՀՀ Ոստիկանութեան Անչափահասների գործերով (ԱԳ) ծառայութեան ստորաբաժանումներում պրոֆիլակտիկ հաշուառման մէջ է գտնուել 1525 անչափահաս, այդ թւում մարմնավաճառութեամբ զբաղուող 3 աղջիկներ եւ 3 թմրամոլներ: Անչափահասների կողմից կատարուված հանցագործությունների գեռակշիռ մասը գողութեան դէպքեր են: Այսպէս, 2003թ.-ին անչափահասների կողմից կատարուված 553 հանցագործութեան դէպքերից 387-ը գողութիւն է եղել, 2004թ.-ին` 557-ից 379-ը, 2005թ.-ին` 511-ից 354-ը, իսկ 2006թ.-ին` 506-ից 361-ը: Այս գողութիւնների զգալի մասն են կազմում մանր հափշտակութեան դէպքերը, երբ գողունը էական արժէք չի ներկայացրել կամ տուժողին էական վնաս չի պատճառուել: 2006թ.-ին անչափահասների կողմից կատարուել 1 սպանութիւն (2005թ.-ին` 1), 22 խուլիգանական արարք (2005թ.-ին` 12), 17 կողոպուտ (2005թ.-ին` 24), 44 մարմնական վնասուածք պատճառելու դէպք (2005թ.-ին` 47): Նշուեց նաեւ, որ յանցաւորութեան ուղին բռնում են հիմնականում սոցիալապէս անապահով եւ միակողմանի ծնողազուրկ անչափահասները:
  -   Հասարակութիւն