ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՕՆԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ<br /> 43 ԵՐԿՐՆԵՐԻ 1500 ՊԱՏՈՒԻՐԱԿՆԵՐ<br />


ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՕՆԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ
43 ԵՐԿՐՆԵՐԻ 1500 ՊԱՏՈՒԻՐԱԿՆԵՐ

  • 21-02-2007 19:36:00   |   |  Սպորտ
ՋԱԿԱ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Ջակա քաղաքում մեկնարկել է Եւրոպայի երիտասարդական ձմեռային մարզական օլիմպիական փառատոնը, որին մասնակցում են 43 երկրների 1500 պատուիրակներ: ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀԱՕԿ-ի աշխատակից Ժաննա Այվազեանը, գեղասահորդների պայքարում Արմինէ Ստամբոլցեանը պարտադիր ծրագրից յետոյ 29 մասնակիցների մէջ 18-րդն է, իսկ Յովհաննէս Մկրտչեանը 20 մենասահորդների մրցավեճում 12-րդը: 7,5 կմ դասական ոճի դահուկավազքում Արգամ Գրիգորեանը 64-րդն է, Համլետ Զիրոյանը` 71-րդը 91 մասնակիցների պայքարում, իսկ Քրիստինե Խաչատրեանը` 61-րդը` 80 մասնակիցների պայքարում: Եուրի Մանուկեանը եւ Միշա Ղազարեանը հսկայ ոլորավայրէջքում գրաւել են, համապատասխանաբար, 66 եւ 69-րդ տեղերը:
  -   Սպորտ