«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՅԱՋՈՂ Է ՀԱՆԴԷՍ ԳԱԼԻՍ ԱՐՏԱՇԷՍ<br /> ՄԻՆԱՍԵԱՆԸ<br />


«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՅԱՋՈՂ Է ՀԱՆԴԷՍ ԳԱԼԻՍ ԱՐՏԱՇԷՍ
ՄԻՆԱՍԵԱՆԸ

  • 20-02-2007 13:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի 19-ին Մոսկուայում «Աէրոֆլոտ օփեն» անուանումով շախմատի միջազգային մրցաշարում կայացան հերթական հանդիպումները. A1 խմբում առաջատարն է Ստանիսլավ Նովիկովը, որը 6 հնարաւորից վաստակել է 5 միաւոր: 4 շախմատիստներ` նրանց թւում Արտաշէս Մինասեանը, 4,5-ական միաւորով զբաղեցնում է աղիւսակի 2-5-րդ հորիզոնականները: Վլադիմիր Յակոբեանը եւ Գաբրիէլ Սարգսեանն ունեն 4-ական, Կարեն Ասրեանը` 3,5, Զաւէն Անդրիասեանը` 3, Աշոտ Անաստասեանը եւ Տիգրան Լ. Պետրոսեանը` 2-ական միաւոր: A2 խմբում 5,5-ական միաւորով առաջատարներն են Ալեքսանդր Դանինը (Ռուսաստան) եւ Շոխրատ Ստասինը (Ուզբեկստան): Արման Փաշիկյանը, Տիգրան Նալբանդեանը, Արսէն Եղիազարյանը, Բենիամին Գալստեանը, Դավիթ Պետրոսեանը եւ Արթուր Չիբուխչյանը մի մեծ խումբ շախմատիստների հետ 4-ական միաւորով բաժանում են 13-33-րդ տեղերը: B խմբում 7 հնարաւորից 5,5 միաւորով 3-10-րդ տեղն է բաժանում Դավիթ Քալաշյանը, իսկ C խմբում 7 հնարաւորից դարձեալ 5,5-ական միաւոր են վաստակել Սուրէն Պողոսեանը եւ Տիգրան Սիմոնեանը, որոնք մրցակիցների հետ բաժանում են 6-16-րդ տեղերը:
  -   Սպորտ