«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ<br /> ԽՄԲԵՐՈՒՄ ԵՆ <br />


«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ
ԽՄԲԵՐՈՒՄ ԵՆ

  • 19-02-2007 17:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 18-ին Մոսկուայում շախմատի «Աէրոֆլոտ օփեն» միջազգային խոշոր մրցաշարում անցկացուեցին հերթական փուլերի հանդիպումները: A1 խմբում 5 հնարաւորից 3,5-ական միաւորով մի մեծ խումբ շախմատիստների հետ 5-19-րդ տեղերում են ընթանում Հայաստանի ներկայացուցիչներ Վլադիմիր Յակոբեանը, Արտաշէս Մինասեանը եւ Գաբրիէլ Սարգսեանը: A2 խմբում 5-3,5-ական միաւորով 11-27-րդ տեղում են Դավիթ Պետրոսեանը, Արման Փաշիկյանը եւ Աւետիք Գրիգորեանը: B խմբում խաղացվել է 6 փուլ: Դավիթ Քալաշյանը 5 միաւորով 4 շախմատիստների հետ բաժանում է 3-6-րդ տեղերը: 6 փուլ է կայացել C խմբում, ուր Սուրէն Պողոսեանը 5 միաւորով 5 շախմատիստների հետ կիսում է աղիւսակի 4-8-րդ հորիզոնականները:
  -   Սպորտ