ՄՈՍԿՈՒԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ» 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ՄՈՍԿՈՒԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ» 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐԸ

  • 15-02-2007 15:46:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 15 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում փետրուարի 14-ին մեկնարկեց շախմատի «Աէրոֆլոտ օփեն» միջազգային 6-րդ մրցաշարը: Հայաստանից մրցավայր են մեկնել 32 շախմատիստներ: Ա1 մրցաշարում (2550-ից բարձր վարկանիշ ունեցողները) 1-ին փուլում Վլադիմիր Յակոբեանը, Կարեն Ասրեանը, Զաւէն Անդրիասեանը ոչ-ոքի խաղացին, իսկ Գաբրիէլ Սարգսեանը, Աշոտ Անաստասեանը եւ Տիգրան Լ. Պետրոսեանը պարտութիւն կրեցին: Արտաշէս Մինասեանը յաղթեց այդ խմբում հանդէս եկող ուկրաինուհի Կատերինա Լահնոյին:
  -   Սպորտ