ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՀՎ-ԻՆ ՕԳՆԵԼՈՒ<br /> ՀԱՄԱՐ<br />


ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՀՎ-ԻՆ ՕԳՆԵԼՈՒ
ՀԱՄԱՐ

  • 14-02-2007 20:58:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպական խորհրդարանը հաւանութիւն է տուել մի զեկոյցի, որտեղ մի շարք երկրներ քննադատութեան են ենթարկվում ահաբեկչութեան մէջ կասկածյալների անօրինական ձերբակալութեան եւ փոխադրման հարցում Վաշինգտոնին աջակցելու համար: Զեկոյցում ասւում է, որ 14 երկրներ, այդ թւում Բրիտանիան, Գերմանիան եւ Լեհաստանը, աչք են փակել ԿՀՎ գործակալների գործողութիւնների վրայ, որոնք տեղափոխել են Եվրոպայում անօրինականօրէն ձերբակալուած կասկածյալներին, հաղորդում է BBC-ն: Զեկոյցի հեղինակները պնդում են, որ ամերիկեան յատուկ ծառայութիւնները 1200-ից աւելի գաղտնի թռիչքներ են իրականացրել, ձերբակալուածներին տեղափոխելով այնպիսի երկրներ, ուր նրանք կարող էին խոշտանգումների ենթարկուել: Ամենախիստ քննադատութեան զեկոյցում ենթարկուել են Իտալիան, Գերմանիան եւ Բրիտանիան: Փաստաթղթում յատկապէս շեշտը դրւում է բրիտանական Արտաքին գործերի նախարարութեան դիրքորոշման վրայ, որի ներկայացուցիչը յայտարարել է, որ երկրի կողմից խոշտանգումների միջոցով ձեռք բերուած տեղեկատուութեան օգտագործումը այն դէպքում, երբ երկիրն ինքը չի մասնակցում խոշտանգումներին, ՄԱԿ-ի կոնվենցիայի խախտում չէ: ԿՀՎ գործողութիւնների հարցը մէկ տարի շարունակ ուսումնասիրուել էր Եվրոխորհրդարանի ստեղծած յատուկ յանձնաժողովի կողմից:
  -   Միջազգային