ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԼՐՋՕՐԷՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ԵՆ ԲԱՔՒՈՒՄ<br /> ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԼՐՋՕՐԷՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ԵՆ ԲԱՔՒՈՒՄ
ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ

  • 09-02-2007 17:41:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հաւաքականները գլխաւոր մարզիչներ Հրանտ Ենոքյանի եւ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարութեամբ լրջօրէն նախապատրաստւում են սեպտեմբերին Բաքւում անցկացուելիք աշխարհի առաջնութիւններին: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Հայսպորտպետկոմի մամլոյ քարտուղար, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) նախագահ Եուրի Արեքսանյանը: Նա նշեց, որ Ադրբեջանի «ԱՊԱ-Սպորտ» գործակալութիւնը փետրուարի 8-ին լուր է տարածել, թէ իբր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխաւոր քարտուղար Իւրա Վարդանեանն յայտարարել է, որ Հայաստանի ըմբիշները հրաժարուել են Բաքւում կայանալիք մրցումներին մասնակցութիւնից: Սա, ըստ ՀՀ Հայսպորտպետկոմի մամլոյ քարտուղարի, Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է, քանի որ Լ.Վարդանեանը երբեւիցե նման յայտարարութիւն չի արել:
  -   Սպորտ