«ՀԱՆ»-Ը ՄԱՐՏ ԱՄՍԻՑ ԱԿՆԱՅԻՆ ԱՆՎՃԱՐ ՀԵՏԱԶՕՏՈՒԹԻՒՆՆԵՐ<br /> ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԿՈՏԱՅՔԻ, ԼՈՌԻԻ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՒՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ<br />


«ՀԱՆ»-Ը ՄԱՐՏ ԱՄՍԻՑ ԱԿՆԱՅԻՆ ԱՆՎՃԱՐ ՀԵՏԱԶՕՏՈՒԹԻՒՆՆԵՐ
ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԿՈՏԱՅՔԻ, ԼՈՌԻԻ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՒՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

  • 06-02-2007 16:16:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայկական ակնաբուժութեան նախագիծ» (ՀԱՆ) ամերիկեան բարեգործական կազմակերպութիւնը փետրուարի 19-ից մինչեւ մարտի 15-ը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կիրականացնի անվճար ակնային հետազօտութիւններ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց կազմակերպութեան հայաստանեան գրասենեակի տնօրէն Նունէ Եղիազարյանը, նախաձեռնութիւնը իրականացւում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (ՄԶԳ) եւ ՀԱՆ-ի «Առաջնային եւ ակնաբուժական ծառայութիւնների դաշինք» ծրագրի շրջանակներում: Ըստ նրա, աչքի հետազօտութիւններ կանցկացուեն համայնքի 15 դպրոցներում (այդ թւում 4-ը` յատուկ), 15 մանկապարտէզներում, 3 բարեգործական ճաշարաններում, ինչպէս նաեւ թաղապետարանում` համայնքի խոցելի խմբերի համար: Ն.Եղազարյանը նշեց, որ վերջերս ՀԱՆ-ն աւարտել է իր գործունէութիւնը Արարատի մարզում, որտեղ հետազօտուել է 13765 մարդ, այդ թւում 8084 երեխայ: 1080 հիւանդ ուղեգրուել է Աչքի շարժական հիւանդանոց յետագայ զննումների եւ բուժման համար, 349-ը` վիրայատուել է, իսկ 124-ը` լազերային բուժում ստացել: Մարտ ամսից կազմակերպութիւնը ակնային հետազօտութիւններ կիրականացնի Կոտայքի, Լոռիի, Շիրակի եւ Տաւուշի մարզերում: Նշուեց նաեւ, որ ՀԱՆ-ը շարունակում է աշխատանքներ իրականացնել Ս.Մալայեանի անուան ակնաբուժական կենտրոնում «Աչքի բանկ» հիմնելու ուղղութեամբ: Այն կլինի տարածաշրջանում միակը եւ կզբաղուի աչքի հյուսվածքների ձեռք բերմամբ եւ կոնսերվացմամբ, տրանսպլանտանտների ապահովմամբ, որոնք կօգտագործուեն աչքի տարբեր վիրահատութիւնների ժամանակ: ՀԱՆ-ը հիմնադրուել է ԱՄՆ-ում 1992թ.-ին` ամերիկահայ ակնաբոյժ Ռոջեր Օհանեսյանի կողմից: Կազմակերպութեան երեւանեան գրասենեակը բացուել է 2002թ.-ին:
  -   Հասարակութիւն