ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ<br /> ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄԱՍՆԱՒՈՐ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՑ<br />


ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ
ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄԱՍՆԱՒՈՐ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՑ

  • 31-01-2007 16:54:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Աշխատանքի պետական տեսչությունը 2005-2006թթ.-ին իրականացրել է 4816 ծրագրային եւ 299 ըստ անհրաժեշտութեան ստուգումներ, ինչի արդիւնքում վարչական տուգանքի տեսքով պետբիւջէ է գանձուել 304 մլն 181 հազար 341 դրամ (մօտ 833 հազար ԱՄՆ դոլար): Ինչպէս յունվարի 31-ի ասուլիսում նշեց տեսչության պետ Յարութիւն Յարութիւնեյանը, խախտումները հիմնականում վերաբերել են աշխատանքային օրէնսդրութեան եւ աշխատանքային պայմանագրի իրաւունքի նորմերին (45 մլն դրամ): Արձանագրուել են նաեւ չձեւակերպված աշխատողների 2300 դէպք (վարչական տուգանքը 115 մլն դրամ), առեւտրի եւ սպասարկման ոլորտում աշխատողի կողմից անվանաքարտի բացակայութեան 1025 դէպք (վարչական տուգանքը` 51 մլն 250 հազար դրամ): Տեսչության պետը նշեց, որ տարէցտարի աճում են դիմում-բողոքների թիւը, որոնք հիմնականում մասնաւոր հիմնարկների աշխատողներից են: Ըստ նրա, 2005-2006թթ.-ին քաղաքացիներից ստացուել է աշխատանքային օրէնսդրութեան խախտումներին վերաբերող մօտ 347 դիմում-բողոք: Հ.Յարութիւնեյանը յայտնեց, որ 2006թ.-ին տեսչությունը համալրուել է շարժական տեխնիկայով եւ անհրաժեշտ սարքավորումներով: Դրանք, ըստ նրա, հնարաւորութիւն են տալիս իրականացնել վերահսկողութիւն աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների, այդ թւում վտանգաւոր քիմիական նիւթերի, ռադիացիոն ճառագայթման մակարդակի, փոշու, աղմուկի նկատմամբ, ստուգել թույլատրելի սահմնային չափանիշներին դրանց համապատասխանութիւնը:
  -   Հասարակութիւն