2007 ԹՈՒԱԿԱՆԻ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻՑ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԿՅԱՏԿԱՑՈՒԻ 587
ՄԼՆ 385 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
30-01-2007 18:20:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2007 թուականի պետական
բիւջէով կինոարտադրության համար նախատեսուած է յատկացնել 587 մլն
385 հազար դրամ` նախորդ տարուայ 482 մլն 928 դրամի դիմաց: Այս մասին
«ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ՀՀ մշակոյթի եւ
երիտասարդության հարցերի նախարարութիւնում:
2007 թուականին նախատեսուած է աւարտել «Սողանք», «Նա եւ նե»,
«Այգաբաց», «Չուող թռչուններ» խաղարկային եւ 14 վաւերագրական
ֆիլմերի աշխատանքները, այդ թւում` «Հեռու-մօտիկ», «Տոնինո Գուերան
եւ Հայաստանը», «Հայոց այբուբենի 1600-ամեայ գաղտնիքը»: Անցեալ տարի
աւարտուել են 6 խաղարկային, 11 վաւերագրական եւ 3 անիմացիոն ֆիլմերի
աշխատանքները:
Ըստ նոյն աղբիւրի, 2006 թուականին անցկացուել են «Ոսկէ
ծիրան», «Ես եմ», եւ Մանկապատանեկան կինոյի եւ անիմացիայի
միջազգային փառատոնները: Բացի այդ, կազմակերպուել է նաեւ
«Անկախութեան կինեմատոգրաֆ» ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: