Հայաստանի հաւաքականը 3:1 հաշւով յաղթեց Եգիպտոսին եւ<br /> հանգրուանեց 5-րդ տեղում<br />


Հայաստանի հաւաքականը 3:1 հաշւով յաղթեց Եգիպտոսին եւ
հանգրուանեց 5-րդ տեղում

  • 13-01-2010 21:30:00   |   |  Սպորտ
ԲՈՒՐՍԱ 13: Դրամատիկ պայքար է ընթանում թուրքական Բուրսա քաղաքում անցկացուող շախմատի աշխարհի թիմային առաջությունը: Հայաստանի հաւաքականը 3:1 հաշւով յաղթեց Աֆրիկայի չեմպիոներին` Եգիպտոսի թիմին, սակայն անկախ խաղի արդիւնքից դուրս մնաց մեդալների համար պայքարից: Սեւ խաղաքարերով Լեւոն Արոնեանը յաղթեց Ահմեդ Ադլիին, իսկ Արան Փաշիկյանը Մոհամեդ Էզադին: Սպիտակ խաղաքարերով Վլադիմիր Յակոբեանը յաղթեց Բասեմ Աբիդին, իսկ Տիգրան Պետրոսեանը պարտուեց Խալեդ Աբդել Ռազիկին: Միւս հանդիպումներում գրանցուել են հետեւեալ արդիւնքները. Ռուսաստան-Իսրայել 3:1 ԱՄՆ-Ադրբեջան 2:2 Հնդկաստան-Բրազիլիա 3,5:0,5 Յունաստան-Թուրքիա 2,5:0,5 Աշխարհի առաջնութեան ամփոփիչ աղյուսակն ունի հետեւեալ տեսքը Ռուսաստան 15 (24 անհատական միաւոր) ԱՄՆ 13 (21,5) Հնդկաստան 13 (21) Ադրբեջան 12 (22) Հայաստան 12 (20,5) Յունաստան 8 (18) Իսրայել 7 (17) Բրազիլիա 4 (12,5) Եգիպտոս 3 (12) Թուրքիա 3 (11,5)
  -   Սպորտ