Հայաստան- Հնդկաստան 2:2


Հայաստան- Հնդկաստան 2:2

  • 09-01-2010 23:00:00   |   |  Սպորտ
ԵՐԵՒԱՆ, 9 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ . Յունուարի 9-ին շախմատի աշխարհի թիմային առաջնութեան 5-րդ տուրում Հայաստանի Հնդկաստանի թիմերը խաղաղ դաշն կնքեցին: Վլադիմիր Յակոբեանը յաղթեց Հարիկրիշնային: Գաբրիէլ Սարգսեանը եւ Տիգրան Պետրոսեանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Գոպալ Նարայանանի հետ Լեւոն Արոնեանը պարտուեց Սասիկիրանին: Հայաստանի եւ Հնդկաստանի հաւաքականները 7-ական միաւորով կիսում էն 3-4 տեղերը եւ հետապնդում ԱՄՆ եւ Ռուսաստանի թիմերին , որոնք վաստակել էն 8-ական միաւոր: Հինգերրորդ տուրի միւս հանդիպումներում գրանցուել էն հետեւեալ արդիւնքները: ԱՄՆ - Իսրայէլ 2,5:1,5 Ռուսաստան Թուրքիայ 3,5:0,5 Ադրբեջան – Եգիպտոս 3:1 Յունաստան – Բրազիլիայ 3:1 Յունուարի 10-ին առաջնութեան 6-րդ տուրում մեր ընտրանին կը հանդիպի Յունաստանի թիմի հետ:
  -   Սպորտ