Տանելով հերթական յաղթանակը Հայաստանի հաւաքականը շարունակում գլխաւորել շախմատի աշխարհի առաջնութիւնը


Տանելով հերթական յաղթանակը Հայաստանի հաւաքականը շարունակում գլխաւորել շախմատի աշխարհի առաջնութիւնը

  • 08-01-2010 21:39:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՒԱՆ, 7 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի աշխարհի թիմային առաջնութեան 4-րդ տուրում Հայաստանի հաւաքականը 2,5:1,5 հաշուով յաղթեց Բրազիլիայի թիմին: Վլադիմիր Յակոբեանը, Գաբրիէլ Սարգսեանը եւ Արման Փաշիկեանը ոչ ոքի խաղացին: Յաղթական միաւորը մեր թիմին բերեց Լեւոն Արոնեանը, որը յաղթեց Բրազիլիայի առաջատար Ջիովաննի Վիսքովինին: Հայաստանի եւ ԱՄՆ հաւաքականները 6-ական միաւորով (10 անհատական միաւոր) գլխաւորում են առաջնութիւնը: Նրանց հետապնդում են Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Իսրայէլի թիմերը, որոնք վաստակել թիմային 6 միաւոր, սակայն մեր թիմին զիճում են անհատական միաւորներով: Ձորրորդ տուրի միւս հանդիպումներում գրանցուել են հետեւեալ արդիւնքները: ԱՄՆ - Եգիպտոս 3:1 Ռուսաստան - Ադրբեջան 2,5:1,5 Յունաստան - Իսրայէլ 1,5:2,5 Թուրքիայ - Հնդկաստան 1:3 Յունուարի 9-ին հինգերորդ տուրում մեր ընտրանին հանդիպելու է Հնդկաստանի հետ:
  -   Սպորտ