Հայաստանում պէտք է կանոնակարգվի ոսկու հումքի վաճառքի<br /> շուկան,- ասում է Երեւանի ոսկերչական գործարանի գործադիր տնօրէնը<br />


Հայաստանում պէտք է կանոնակարգվի ոսկու հումքի վաճառքի
շուկան,- ասում է Երեւանի ոսկերչական գործարանի գործադիր տնօրէնը

  • 18-12-2009 15:42:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային ֆիանանսատնտեսական ճգնաժամի արդիւնքում «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն մարդկային ռեսուրսների, աշխատանքային հզորութիւնների պահպանման առումով վնասներ չի կրել, քանի որ ընկերութիւնում կազմակերպել են նոր` զինուորական աքսեսուարների, արտադրութիւն: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց գործարանի գործադիր տնօրէն Էմիլ Գրիգորեանը, յունուար-հոկտեմբերին գործարանի արտադրութիւնը նուազել է 30%-ով, բայց դիվերսիֆիկացիայի շնորհիւ տարեվերջին նուազումը կկազմի 10-15%: Ըստ նրա, գործարանը տարեկան թողարկում է5-7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: 2001թ.-ից սկսած տարեկան մօտ 3-4 մլն դոլարի ներդրում է կատարուել, իսկ վերջին 2 տարում` ընդամէնը 150-200 հազար դոլարի: Արտադրանքի 95%-ն արտահանւում է ԱՄՆ, Մերձաւոր Արեւելք, ԱՊՀ երկրներ: Է.Գրիգորեանի խօսքերով, ներկայումս որոշակի քայլեր են ձեռնարկւում ներքին շուկայում լուրջ տեղ գրաւելու համար: Անդրադառնալով ՀՀ կառավարութեան կողմից իրականացyող հակաճգնաժամային միջոցառումներին, Է.Գրիգորեանը կարեւոր քայլ համարեց «Շահութահարկի մասին» եւ «Աւելացուած արժէքի հարկի մասին» օրէնքներում փոփոխութիւններ կատարելու նախագծերը: «Շատ առաջադիմական էր, եւ օպերատիւ կերպով այդ փոփոխութիւնները ընդունվեցին: Սակայն մինչ օրս դրանք չեն հաստատուել Ազգային Ժողովի կողմից: Եվ փաստորեն այս ծանր իրավիճակում մենք հսկայական կորուստներ ենք կրում: Այսօր արդէն 400 հազար դոլարի գերավճար ունենք, որը մեր աշխատանքային կէս ամսուայ հումքի գինն է կազմում»,- ընդգծեց գործարանի տնօրէնը: Նրա խօսքերով, ոսկեգործությունը երկրի տնտեսութեան զարգացման կարեւորագոյն ճիւղերից մէկն է, ուստի պետութիւնը պէտք է լուրջ ուշադրութիւն դարձնի այս ոլորտին: Իսկ ոլորտի զարգացմանը նպաստելու համար, ըստ Է.Գրիգորեանի, կառավարութիւնն առաջին հերթին պէտք է կանոնակարգի ոսկու հումքի վաճառքի շուկան, քանի որ Հայաստանում ոսկու վաճառքի ներքին շուկայ գոյութիւն չունի, ինչի հետեւանքով տեղական արտադրողը ստիպուած հումքը բարձր գներով ներկրում է դրսից, ինչն էլ բարձրացնում է պատրաստի արտադրանքի ինքնարժէքը:
  -   Տնտեսութիւն