Ստամբուլում ցուցադրվելու են հայազգի արուեստագէտ Առլեթ<br /> Գյուլդեմիրի հեղինակած արծաթէ զարդերը<br />


Ստամբուլում ցուցադրվելու են հայազգի արուեստագէտ Առլեթ
Գյուլդեմիրի հեղինակած արծաթէ զարդերը

  • 16-12-2009 18:50:00   |   |  Մշակոյթ
ՍՏԱՄԲՈՒԼ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 18-ին Շիշլիում կբացուի ստամբուլահայ արուեստագէտ Առլեթ Գյուլդեմիրի արծաթէ զարդերի ցուցահանդէսը: Առլեթ Գյուլդեմիրը ցուցահանդէսի համար պատրաստել է մօտաւորապէես 100 աշխատանք` դասական եւ ժամանակակից ձեւավորումով: Ինչպէս գրում է «Մարմարան», իւրաքանչիւր գործ եզակի է եւ այդ տեսակետից առաւել արժէքաւոր: Առլեթը իր արուեստը համարում է «յաւերժութեան ուղի, որի վրայ իջնում են խորությունների ցոլքերը, որտեղ զգացումները միանում են մետաղին եւ որի վրայ լոյսը ամբողջանում է քարերով»: Առլեթ Գյուլդեմիրի արծաթէ զարդերի «Խորութիւն» խորագիրը կրող ցուցահանդէսը գործելու է երկու օր` դեկտեմբերի 18-ին եւ 19-ին:
  -   Մշակոյթ