Երեւանում հիմնուելու է «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական<br /> կենտրոն»<br />


Երեւանում հիմնուելու է «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական
կենտրոն»

  • 15-12-2009 20:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հնդկաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կնքուած համաձայնագրի շրջանակում, որը կոչուած է խորացնել երկկողմանի համագործակցութիւնը Տեղեկատուական եւ Հեռահաղորդակցման Տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում, Երեւանում հիմնւում է «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոն» (Center of Excellence): Ըստ Ձեռնարկութիւնների ինկուբատոր հիմնադրամի հաղորդագրութեան, կենտրոնի նպատակներն են` Ձեւաւորել գիտական աշխատողների նոր հոսք եւ ստեղծել աշխատատեղեր, Նախապատրաստել համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի մասնագէտներ` հայկական շուկայում ներդրումներ ներգրաւելու եւ արտահանումների միջոցով շուկայի հասոյթը մեծացնելու նպատակով, Աջակցել Բարձր արտադրողականութեան հաշւողական տեխնոլոգիայի ստեղծմանը եւ սահմանել համատեղ հետազօտութիւնների ոլորտները: Կենտրոնի գործունէութեան շրջանակում նախատեսւում է` Կազմակերպել վկայագրման կարճաժամկէտ դասընթացներ կիրառական համակարգչային ծրագրերի, ինչպէս նաեւ առաջատար հաշւողական համակարգերի գծով, Անցկացնել կառավարման եւ տեխնիկական թեմաներով կարճաժամկէտ դասընթացներ, Կազմակերպել էլեկտրոնային ուսուցում, Վերապատրաստման ծրագրերի միջոցով կատարելագործել Հայաստանի համալսարանների դասախօսների հմտութիւնները, Կազմակերպել դասընթացներ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակաշրջանի համար` նախագծում, մշակում, տեստավորում, փորձարկում, սխալների ուղղում, համապատասխանեցում, ստանդարտացում, օժանդակում եւ այլն, ՏՀՏ ուսումնական կենտրոնում առաջադրուած դասընթացների համար տրամադրել անհրաժեշտ ուսումնական նիւթեր եւ գրքեր, ՀՀ կառավարութեանը առաջարկել փորձագէտների փոխանակման ծրագիր եւ աջակցել նրանց նախապատրաստելու բարձրակարգ մասնագէտներ էլեկտրոնային կառավարութեան եւ ԲԱՀ ոլորտներում, Իրականացնել ՏՀՏ ոլորտում համատեղ գիտահետազօտական աշխատանքներ: Հնդկաստանի կառավարութիւնը կհամագործակցի եւ կաջակցի հետեւեալ ուղղութիւններով` տեխնիկական աջակցութիւն, համակարգչային սարքերի եւ ծրագրերի եւ այլ սարքավորումների տրամադրում, հայ փորձագէտների վերապատրաստում Հնդկաստանում, Հնդկաստանից ՏՀՏ փորձագէտների գործուղում ՏՀՏ ուսումնական կենտրոնը հիմնելու եւ պրակտիկ վերապատրաստում անցկացնելու համար, ուսումնական նիւթերի եւ գրքերի տրամադրում եւ այլն: Հայաստանի կառավարութեան անունից որպէս իրականացնող կազմակերպութիւն հանդէս է գալիս Ձեռնարկութիւնների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), իսկ Հնդկաստանի կառավարութեան անունից` Հաշւողական առաջատար մշակումների կենտրոնը (C-DAC):
  -   Տնտեսութիւն