Հայ լրագրող Արթուր Ղուկասեանին շնորհուել է մամլոյ միջազգային
ակումբի մրցանակը


03-12-2009 18:30:00   |   |  Մշակոյթ
ՄԱԴՐԻԴ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մամլոյ միջազգային ակումբը եւ «Վեգա Պրեսս» գործակալութիւնը մրցանակներ են յանձնել յայտնի լրագրողներին ու լրատվամիջոցներին: Ինչպէս հաղորդում է «Մարմարան», «Արտասահմանեան մամուլ» անուանակարգում մրցանակի է արժանացել Իսպանիայում բնակուող հայ լրագրող Արթուր Ղուկասեանը, որը յայտնի է ոչ միայն իսպանական մամուլում հայկական թեմաների շուրջ իր հրապարակումներով, այլ նաեւ «Վեգա Մեդիա Պրեսսի» համացանցային կայքէջի հայկական բաժնի խմբագիրն է: Հեղինակաւոր յանձնաժողովը շնորհելով մրցանակը, շեշտել է, որ Արթուր Ղուկասեանը պարգեւատրուել է լրատուական բացառիկ աշխատանքի համար, որով մօտեցրել է հայկական եւ իսպանական մշակոյթները: Մրցանակի առթիւ հայ լրագրողին շնորհաւորական խօսք է ուղղել նաեւ իսպանացի յայտնի գրող եւ հասարակական գործիչ Խոսե Անտոնիօ Կուռիարան:
 

  -   Մշակոյթ
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 86 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին