Դոնի Ռոստովում կկայացել է համաժողով` «Դոնի Նախիջեւան.<br /> ռուս-հայկական ազգամիջեան յարաբերութիւնների ռազմավարական դաշինք»<br /> թեմայով<br />


Դոնի Ռոստովում կկայացել է համաժողով` «Դոնի Նախիջեւան.
ռուս-հայկական ազգամիջեան յարաբերութիւնների ռազմավարական դաշինք»
թեմայով

  • 14-10-2009 14:30:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ռոստովի էկոնոմիկայի եւ կառավարման միջազգային ինստիտուտում Դոնի Նախիջեւան քաղաքի հիմնադրման 230-ամեակի տոնակատարության շրջանակում, հոկտեմբերի 15-ին կայացաւ միջբուհական ուսանողական գիտագործնական համաժողով` «Դոնի Նախիջեւան. ռուս-հայկական ազգամիջեան յարաբերութիւնների ռազմավարական դաշինք» թեմայով, հաղորդում է miasin.ru-ն: Քննարկուել են հետեւեալ հարցերը` Ռուսաստան-Հայաստան` միջպետական, դիւանագիտական յարաբերութիւնների կայացման փուլերը, Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական ներուժի զարգացման խնդիրները եւ հեռանկարները, Դոնի Նախիջեւանի հայ համայնքի դերը տնտեսական, մշակոյթային եւ ազգային յարաբերութիւնների ձեւաւորման գործընթացում, Ռուսական մշակոյթի եւ Դոնի հայերի մշակոյթի փոխադարձ ազդեցութիւնը, Ռուսական եւ հայկական երիտասարդական կազմակերպութիւնների փոխկապվածությունը, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Կովկասում: Համաժողովին մասնակցում էին ռոստովյան բուհերի ռեկտորներ, հոգեւորականներ, ինչպէս նաեւ Ռոստովի նշանաւոր հայեր:
  -   Հասարակութիւն