Իսպանիայի ֆուտբոլի ազգային հաւաքականը Երեւանում 2:1 հաշւով<br /> յաղթեց Հայաստանի թիմին<br />


Իսպանիայի ֆուտբոլի ազգային հաւաքականը Երեւանում 2:1 հաշւով
յաղթեց Հայաստանի թիմին

  • 10-10-2009 22:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ին 2010 աշխարհի ֆուտբոլի առաջնութեան ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով Երեւանի Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ազգային հաւաքականը հիւրընկալեց Եւրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանուն: Խաղն աւարտուեց 2:1 հաշւով իսպանացիների յաղթանակով: Հանիպման 34-րդ րոպեին հիւրերից հաշիւը բացեց Ֆրանսեսկ Ֆաբրեգասը, 58-րդ րոպեին Հայաստանի հաւաքականի խաղացող Ռոբերտ Արզումանյանը խփեց պատասխան գնդակը, իսկ 64-րդ րոպեին Խուան Մանուէլ Մատտան յստակօրէն իրացրեց գլխաւոր մրցավար Իրժի Եխի (Չեխիա) նշանակած 11 մետրանոց հարուածը: Իսպանիայի հաւաքականը մինչեւ հոկտեմբերի 12-ը կմնայ Երեւանում, որտեղից էլ կմեկնի Զենիցա քաղաք աշխարհի առաջնութեան ծրագրով Բոսնիա Հերցեգովինա թիմի հետ վերջին հանդիպումն անցկացնելու համար: Հայաստանի ֆուտբոլիստները հոկտեմբերի 12-ի լուսադեմին կուղեւորվեն Թուրքիա եւ հոկտեմբերի 14-ին Բուրսա քաղաքի ստադիոնում փուլի վերջին խաղում կհյուրընկալվեն Թուրքիայի ֆուտբոլիստներին: Հավելենք նաեւ, որ հոկտեմբերի 10-ը պատմական օր է հայկական ֆուտբոլի համար. ուղիղ 36 տարի առաջ` 1973 թուականին Երեւանի «Արարատ»-ը Մոսկուայում 2:1 հաշւով յաղթեց Կիեւի «Դինամո»-ին եւ նուաճեց ԽՍՀՄ գաւաթը:
  -   Սպորտ