Տեր Նաւասարդ արքեպիսկպոս Կճոյեան. «Մեսրոպեան Ոսկեդարեան<br /> ժառանգութեան Վերարթնացումով է միայն հնարաւոր դիմագրաւել ներկայ<br /> ժամանակների բոլոր մարտահրավերները»<br />


Տեր Նաւասարդ արքեպիսկպոս Կճոյեան. «Մեսրոպեան Ոսկեդարեան
ժառանգութեան Վերարթնացումով է միայն հնարաւոր դիմագրաւել ներկայ
ժամանակների բոլոր մարտահրավերները»

  • 09-10-2009 15:56:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին կնշի է Ս. Թարգմանչաց տոնը: Արարատեան Հայրապետական թեմի Մամլոյ դիւանից «ՆՏ»-ին են փոխանցել Ս. Թարգմանչաց տոնի առթիւ Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նաւասարդ արքեպիսկպոս Կճոյանի Օրհնութեան գիրը, որտեղ ասուած է. «Ս. Մեսրոպը` Ս. Վռամշապուհ արքայի աջակցութեամբ, Ս. Սահակ Պարթեւի օրհնութեամբ համակարգեց մայրենի լեզուի հնչյունաբանությունը եւ Այրարատ նահանգի խոսակցական հայերէնը բյուրեղացնելով, ձեւ ու կաղապար տալով` հիմք դրեց հայոց գրական լեզուին` հավետ եւ մշտանորոգ: Հայոց մթին երկնակամարում փայլատակեց Ս. Մեսրոպի արարչագործ պատգամը` նեղիցի լոյսե եւ նեղեւ լոյսե: Հայ միտքը, հայ հոգին ունեցաւ առաջնորդող կարգախոս` «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ, ի միտ առնուլ զարդարութիւն ճշմարիտ եւ ուղղել զիրաւունս»: Հայ միտքն ու հոգին սկսեցին ճախրել նոր բարձունքներում: Սկիզբ դրուեց հայկական դպրութեանը: Ս. Մեսրոպը հավաքագրեց 60 գեղեցկաձայն, խարազնազգեստ եւ բոկոտն շնորհալի երիտասադների, պատրաստեց հետեւորդներ` Մեսրոպեան սերունդ, որոնք դարձան իրենց Մեծ Ուսուցչի գործի տարածողները, ջահակիրները: Սկզբնաւորուեց Ոսկեդարը, որից նոր կերպ ու ձեւ ստացան հայ ճարտարապետութիւնը, նկարչութիւնը, բանաստեղծութիւնը, հոգեւոր երաժշտութիւնը: Ոսկեդարեան առաջին այդ ուղին ձգվեց Ս. Մեսրոպից մինչեւ Ս. Մխիթար Գօշ, եւ Ազգային քրիստոնեության դպրոցը պահպանեց իր լաւագոյն որակները: Գրամշակութային քարօզչութեան ընթացքում հայ ժողովուրդը ձեռք բերեց իւրայատուկ ինքնութիւն ու ազատատենչ ոգի: Ընդհանրական քրիստոնեությունը մեզանում Ս. Մեսրոպի բացառիկ առաքելութեան շնորհիւ բնոյթով տեղայնացվեց: Եթէ Ս. Մեսրոպին յաջողուեց վառել հայ հոգու մշակոյթի արեւջահը, ապա սերունդները կարողացան այդ ջահն ամուր պահել իրենց ձեռքերում եւ հետզհետէ այն հասցնել նորանոր բարձունքների: Պարտ է մեզ լինել ճշմարիտ հետնորդներ ու մարտակիցներ Ս. Մեսրոպի լոյս գործի, եւ այդ ջահը մեր ժամանակներում ամուր պահած` տարածել եւ լուսավորել հայ հոգիներում: Վառենք մեր հոգիներում մեսրոպեան լոյսը, եւ թող այն բորբոքվի ամէն հայի մտքի, հոգու, սրտի մէջ: Մեսրոպեան Ոսկեդարեան ժառանգութեան Վերարթնացումով է միայն հնարաւոր դիմագրաւել ներկայ ժամանակների բոլոր մարտահրավերները: Ժամն է, պահն է Վերարթնության: Մեր մտքի եւ հոգու հայեացքներն ուղղենք մեսրոպաշունչ Ոսկեդարին ու ներծծվենք էությամբ այդ իմաստի»:
  -   Հասարակութիւն