Վանաձորում նույնպես կգործի «Օրրանի» ցերեկային խնամքի<br /> կենտրոնը<br />


Վանաձորում նույնպես կգործի «Օրրանի» ցերեկային խնամքի
կենտրոնը

  • 08-10-2009 17:28:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Օրրան» բարեգործական-հասարակական կազմակերպութեան նախաձեռնութեամբ Վանաձորում կգործի ցերեկային խնամքի կենտրոն, որի բացման արարողութիւնը տեղի կունենայ հոկտեմբերի 12-ին: Կենտրոնին գործունէութեան առաջին տարուայ անհրաժեշտ ֆինանսավորումը կտրամադրեն Բաց հասարակութեան ինստիտուտը եւ «վիվասել-ՄՏՍ» ընկերութիւնը: Ինչպէս նշուած է «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութիւնում, կենտրոնը իր տանիքի տակ կհամախմբի 50 շահառու երեխաների: Ինչպէս Երեւանում, Վանաձորում էլ երեխաները կենտրոն կյաճախեն անմիջապէս դպրոցից յետոյ: Կենտրոնում նրանց շաբաթական 6 օր կտրամադրուի առողջարար սնունդ: Բացի այդ, «Օրրանի» աշխատակազմի եւ կամաւորների օգնութեամբ նրանք կկատարեն տնային աշխատանքները: Կենտրոնում կգործեն փայտագործության, մակրամեի, ասեղնագործութեան եւ կավագործության խմբակներ: Կկազմակերպուեն նաեւ այցելութիւններ թատրոն, թանգարաններ, պատմական յուշարձաններ, զբոսայգիներ: Երեխաները կստանան նաեւ բժշկական եւ հոգեբանական ծառայութիւններ: «Օրրանի» շահառուները կընտրուեն կազմակերպութեան կողմից մշակուած սոցիալտնտեսական չափանիշներին համապատասխան: Շահառուների կազմում կընտրուեն ռիսկային խմբերին պատկանող մուրացկանությամբ զբաղուող եւ սոցիալապէս անապահով ընտանիքի 5-ից 16 տարեկան երեխաները:
  -   Հասարակութիւն