Նախատեսւում է ընդլայնել արգելուող զանգվածային տեղեկատուութեան<br /> եւ գրականութեան տարածման շրջանակը<br />


Նախատեսւում է ընդլայնել արգելուող զանգվածային տեղեկատուութեան
եւ գրականութեան տարածման շրջանակը

  • 08-10-2009 13:16:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Երեխայի իրաւունքների մասին» եւ «Հեռուստատեսութեան եւ ռադիոյի մասին» օրէնքներում փոփոխութիւններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Ինչպէս նշեց հիմնական զեկուցող, խորհրդարանի փոխնախագահ Արեւիկ Պետրոսեանը, օրենսդրական նախաձեռնութիւնը բխում է հանրութեան լայն շրջանների պահանջներից: Ըստ այդմ, «Երեխայի իրաւունքների մասին» օրէնքում առաջարկւում է ընդլայնել արգելուող տեղեկատուութեան եւ գրականութեան տարածման շրջանակը. ի լրումն բռնութեան եւ դաժանութեան պաշտամունքի, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, երեխայի վրայ բացասական ազդեցութիւն ունեցող եւ իրաւախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատուութեան եւ գրականութեան տարածման գործող արգելքի, կարգելուի նաեւ երեխայի առողջութեան, մտաւոր եւ ֆիզիկակակն զարգացման, դաստիարակութեան վրայ բացասական ազդեցութիւն ունեցող տեղեկատուութեան եւ գրականութեան տարածումը: «Հեռուստատեսութեան եւ ռադիոյի մասին» օրէնքում նախատեսւող լրացումներով եւ փոփոխութեամբ, մասնվորապես, առաջարկւում է արգելել ընտանիքը վարկաբեկող, իրաւախախտումներին նպաստող հաղորդումների հեռարձակումը: Նախատեսւում է նաեւ սահմանափակել անչափահասների առողջութեան վրայ հնարաւոր բացասական ազդեցութիւն ունեցող հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ժամերը. այդպիսիք կարող են եթեր հեռարձակուել ժամը 24-ից մինչեւ6-ը:
  -   Հասարակութիւն