Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Կանադայի եւ Սիրիայի <br /> նախկին դեսպաններին<br />


Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Կանադայի եւ Սիրիայի
նախկին դեսպաններին

  • 06-10-2009 19:05:00   |   |  Հասարակութիւն
ԱՆԹԻԼԻԱՍ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հոկտեմբերի 5-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Կանադայի նախկին դեսպան Հայկ Սարաֆյանին: Ինչպէս տեղեկացնում են կաթողիկոսարանի մամլոյ ծառայութիւնից, Հայկ Սարաֆեանը շուրջ վեց տարի եղել է Լիբանանում Կանադայի դեսպանը եւ սերտ յարաբերութիւններ է հաստատել բոլոր համայնքների, քաղաքական կազմակերպութիւնների ու յատկապէս Լիբանանի հայութեան հետ: Յետագայում նա նշանակուել է Լիբիայում Կանադայի դեսպան: Հանդիպման ժամանակ զրույցն ընթացել է հայ-թուրքական բանակցութիւնների շուրջ: Կաթողիկոսարանից տեղեկացնում են նաեւ, որ օրեր առաջ Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Լեւոն Սարգսեյանի հետ եւ քննարկուել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեյանի կատարած այցելութիւնները սփիւռքի տարբեր համայնքներ, ինչպէս նաեւ առաջիկայ օրերին Լիբանան կատարելիք այցելութիւնը:
  -   Հասարակութիւն