Գարեգին Երկրորդը ընդունել է օտարերկրեայ համալսարանների<br /> պատուիրակութիւնների ներկայացուցիչներին<br />


Գարեգին Երկրորդը ընդունել է օտարերկրեայ համալսարանների
պատուիրակութիւնների ներկայացուցիչներին

  • 05-10-2009 16:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոկտեմբերի 4-ին ընդունել է Երեւանի Պետական համալսարանի 90-ամեակի միջոցառումների եւ «Համալսարանական կրթութիւնը 21-րդ դարում» միջազգային գիտաժողովի առիթով Հայաստան ժամանած տարբեր երկրների համալսարանների պատուիրակութիւնների ներկայացուցիչներին` ուղեկցութեամբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանի եւ Աստուածաբանութեան ֆակուլտետի դեկան Անուշաւան եպիսկոպոս Ժամկոչեանի: Ողջունելով գիտնականների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր գոհունակութիւնն է յայտնել Երեւանի պետական համալսարանի եւ տարբեր երկրների կրթական բարձրագոյն հաստատութիւնների միջեւ ձեւաւորուած սերտ համագործակցութեան եւ բարեկամական կապերի համար: Նորին Սրբութիւնը նաեւ շնորհաւորել է ԵՊՀ ռեկտորին եւ դասախօսներին համալսարանի յոբելեանի առիթով` անդրադառնալով համալսարանի կարեւոր առաքելութեանը կրթութեան ոլորտում եւ գիտական մտքի զարգացման գործում ունեցած մեծ ներդրումին: Ինչպէս յայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատուական համակարգից, հանդիպման աւարտին հիւրերն այցելել են Վեհարանի թանգարան, ծանօթացել Հայոց Եկեղեցու գանձերին եւ արժէքներին:
  -   Հասարակութիւն