2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանում ստացուել են աւելի քան<br /> 2,8 մլրդ դրամի պաշտօնական դրամաշնորհներ<br />


2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանում ստացուել են աւելի քան
2,8 մլրդ դրամի պաշտօնական դրամաշնորհներ

  • 02-10-2009 14:54:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանում ստացուել են աւելի քան 2,8 մլրդ դրամի պաշտօնական դրամաշնորհներ եւ 55,4%-ով ապահովել իննամսյա ծրագրային ցուցանիշը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից: Նշուած գումարից շուրջ 1,3 մլրդ դրամը ստացուել է Եւրոպական հարեւանութեան շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողութիւնների ծրագրով նախատեսուած միջոցառումների ֆինանսաւորման համար, շուրջ 1,2 մլրդ դրամը` Եւրոմիութեան պարենային ապահովութեան ծրագրի շրջանակներում, 120 մլն դրամը` «Պարենային արտադրութեան աճ» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարութեան կողմից տրամադրուած ապրանքանիւթական արժէքների դրամայնացումից, իսկ 260,5 մլն դրամը մուտքագրուել է պետական հիմնարկների արտաբիւջէտային հաշիւներին` նրանց կողմից իրականացyող ծրագրերի ֆինանսաւորման համար:
  -   Տնտեսութիւն