2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանի պետական բիւջէի<br /> հարկերի ու տուրքերի 17,8%-ն ապահովել է շահութահարկի հաշուին<br />


2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանի պետական բիւջէի
հարկերի ու տուրքերի 17,8%-ն ապահովել է շահութահարկի հաշուին

  • 02-10-2009 14:24:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանի պետական բիւջէի հարկերի ու տուրքերի 17,8%-ն ապահովել է շահութահարկի հաշուին` կազմելով աւելի քան 57,4 մլրդ դրամ: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից: Նախորդ տարուայ համեմատ շահութահարկի մուտքերը նուազել են 4,7%-ով կամ 2,8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է ոչ պետական ձեռնարկութիւնների եւ ոչ ռեզիդենտների կողմից վճարուած շահութահարկի նուազմամբ: Միեւնոյն ժամանակ զգալի աճ է արձանագրուել ֆինանսավարկային կազմակերպութիւնների կողմից վճարուած շահութահարկի գծով` 44,9% կամ 2,5 մլրդ դրամ: Աւելացել են նաեւ պետական ձեռնարկութիւնների կողմից վճարուած, մէկ տոկոս դրոյքաչափով, ինչպէս նաեւ ոչ ռեզիդենտից աղբիւրի մօտ վճարուած շահութահարկի մուտքերը, համապատասխանաբար, 11,7%-ով, 7,4%-ով եւ 75,3%-ով:
  -   Տնտեսութիւն