Խարկովի Կարազինի անվ. համալսարանում բացուել է հայկական<br /> գրքերի ֆոնդ<br />


Խարկովի Կարազինի անվ. համալսարանում բացուել է հայկական
գրքերի ֆոնդ

  • 30-09-2009 16:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի գործադիր տնօրէն Թամար Պողոսեանը Ուկրաինայում մասնակցել է Խարկով քաղաքի Կարազինի անվ. ազգային համալսարանում տեղի ունեցած Հայաստանի Անկախութեան 18-ամեակի եւ Խարկովի մարզի հայ համայնքի 10-ամեակի տոնակատարությանը: ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի սեպտեմբերի 29-ի նիստում Թ.Պողոսեանը յայտնեց, որ տոնակատարության շրջանակներում համալսարանի գրադարանում բացուել է հայկական գրքերի ֆոնդ, որը համալրուել է Հայաստանից ուղարկուած 100 կտոր գրքով: Թ.Պողոսեանի խօսքերով, Խարկովի հայ համայնքն արդիւնաւէտ կրթական եւ մշակոյթային ծրագրեր է իրականացնում նշուած համալսարանի հետ: Բացի այդ, տոնակատարության հիւրերին ներկայացուել է հայկական խոհանոցը: Հայաստանի Անկախութեան 18-ամեակին նուիրուած հանդիսաւոր նիստում Խարկովի հայ համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են համայնքի 10-ամեայ աշխատանքի արդիւնքները: Ընթերցվեցել են ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի շնորհաւորական ուղերձը, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի Կարազինի անվ. ազգային համալսարանի ռեկտորին ուղղուած շնորհակալական նամակը` հայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի եւ գրադարանի հայկական գրքերի ֆոնդի բացման համար: Խարկովի հայ համայնքի 10-ամեակի կապակցությանբ ՀՀ Սփիւռքի, Կրթութեան եւ գիտութեան, Մշակոյթի նախարարութիւնների պատվոգրեր են յանձնուել համայնքի ակտիւ գործիչներին, համալսարանի ռեկտորին: Խարկովի մարզում ապրում է շուրջ 12 հազար հայ, Խարկով քաղաքում գործում են հայկական մշակոյթի կենտրոն, կիրակնօրեայ դպրոց, եկեղեցի:
  -   Հասարակութիւն