Խարկովի Կարազինի անվ. համալսարանում բացուել է հայկական
գրքերի ֆոնդ
30-09-2009 16:15:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Մէկ
ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի գործադիր տնօրէն Թամար Պողոսեանը
Ուկրաինայում մասնակցել է Խարկով քաղաքի Կարազինի անվ. ազգային
համալսարանում տեղի ունեցած Հայաստանի Անկախութեան 18-ամեակի եւ
Խարկովի մարզի հայ համայնքի 10-ամեակի տոնակատարությանը:
ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի սեպտեմբերի 29-ի նիստում
Թ.Պողոսեանը յայտնեց, որ տոնակատարության շրջանակներում
համալսարանի գրադարանում բացուել է հայկական գրքերի ֆոնդ, որը
համալրուել է Հայաստանից ուղարկուած 100 կտոր գրքով: Թ.Պողոսեանի
խօսքերով, Խարկովի հայ համայնքն արդիւնաւէտ կրթական եւ
մշակոյթային ծրագրեր է իրականացնում նշուած համալսարանի հետ: Բացի
այդ, տոնակատարության հիւրերին ներկայացուել է հայկական խոհանոցը:
Հայաստանի Անկախութեան 18-ամեակին նուիրուած հանդիսաւոր նիստում
Խարկովի հայ համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են համայնքի
10-ամեայ աշխատանքի արդիւնքները: Ընթերցվեցել են ՀՀ սփիւռքի
նախարար Հրանուշ Յակոբեանի շնորհաւորական ուղերձը, ՀՀ կրթութեան եւ
գիտութեան նախարարի Կարազինի անվ. ազգային համալսարանի ռեկտորին
ուղղուած շնորհակալական նամակը` հայ համայնքի նկատմամբ ջերմ
վերաբերմունքի եւ գրադարանի հայկական գրքերի ֆոնդի բացման համար:
Խարկովի հայ համայնքի 10-ամեակի կապակցությանբ ՀՀ Սփիւռքի,
Կրթութեան եւ գիտութեան, Մշակոյթի նախարարութիւնների պատվոգրեր
են յանձնուել համայնքի ակտիւ գործիչներին, համալսարանի ռեկտորին:
Խարկովի մարզում ապրում է շուրջ 12 հազար հայ, Խարկով
քաղաքում գործում են հայկական մշակոյթի կենտրոն, կիրակնօրեայ
դպրոց, եկեղեցի: