Ծաղկաձորում կկայանայ կրթութեան հիմնախնդիրներին նուիրուած<br /> միջազգային տարածաշրջանային համաժողով<br />


Ծաղկաձորում կկայանայ կրթութեան հիմնախնդիրներին նուիրուած
միջազգային տարածաշրջանային համաժողով

  • 28-09-2009 14:04:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 29-30-ին Ծաղկաձորում տեղի կունենայ «Կրթութիւն բոլորի համար» միջազգային համաժողովը` նուիրուած կրթութեան որակի բարձրացման եւ ուսումնական ծրագրերի մշակման խնդիրներին: Համաժողովի նպատակն է ԱՊՀ երկրներում համաձայնեցնել կրթութեան որակի բարձրացմանը եւ ներառական կրթությանն ուղղուած ընդհանուր մօտեցումները, մշակել ուսուցման համապատասխան մեթոդներ մանկավարժական համալսարանների, օրէնսդիր մարմինների եւ ոլորտի պատասխանատուների համար: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը, Մոսկուայում ԵՈՒՆԵՍԿՕ-ի գրասենեակը եւ Ժնեւում Կրթութեան միջազգային բիւրոն: Միջոցառման համակազմակերպիչներն են` ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը եւ ԵՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանեան գրասենեակը: Համաժողովին կմասնակցի 21 փորձագէտ ՌԴ-ից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդովայից, Միջին Ասիայի երկրներից, ինչպէս նաեւ ԵՈՒՆԵՍԿՕ-ի եւ Կրթութեան միջազգային բիւրոյի ներկայացուցիչներ:
  -   Հասարակութիւն