Հայաստանի ազատ ոճի ըմբիշները անմասն մնացին աշխարհի<br /> առաջնութիւնում խաղարկուած պարգեւներից<br />


Հայաստանի ազատ ոճի ըմբիշները անմասն մնացին աշխարհի
առաջնութիւնում խաղարկուած պարգեւներից

  • 24-09-2009 20:10:00   |   |  Սպորտ
ՀԵՐՆԻՆԳ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 23-ին Դանիայի Հերնինգ քաղաքում աւարտուեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը: Հայաստանի հաւաքականի վերջին ներկայացուցիչ Սուրէն Մարկոսեանը (74 կգ) նույնպես պարտութիւն կրեց նախնական փուլում եւ անմասն մնաց խաղարկուած պարգեւներից: Այսպիսով Հայաստանի ազատ ըմբշամարտի հաւաքականը հայրենիք կվերադառնայ առանց մեդալների: Սեպտեմբերի 25-ին պայքարի մէջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:
  -   Սպորտ