ՀՀ Իսրայելի դեսպանը կօժանդակի ՀՀ սփիւռքի նախարարութեանը<br /> սփիւռքի հետ աշխատանքի իսրայելեան փորձին առաւել սերտ ծանօթանալու<br /> հարցում<br />


ՀՀ Իսրայելի դեսպանը կօժանդակի ՀՀ սփիւռքի նախարարութեանը
սփիւռքի հետ աշխատանքի իսրայելեան փորձին առաւել սերտ ծանօթանալու
հարցում

  • 23-09-2009 22:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
Սեպտեմբերի 23-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանն ընդունեց Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազօր դեսպան Շեմի Ցուրին (նստավայրը` Երուսաղեմ): Ինչպէս տեղեկացնում են ՀՀ սփիւռքի նախարարութիւնից, դեսպանը եւ տիկին նախարարը քննարկեցին սփիւռքի հետ տարւվող աշխատանքների եւ, յատկապէս, Իսրայելի փորձի հետ կապուած հարցեր: Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց, որ ՀՀ սփիւռքի նախարարութեան մասնագէտները 2010թ. ապրիլին Իսրայելում մասնակցեն քառօրեայ ուսուցողական դասընթացի. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանեան գրասենեակը պատրաստակամ է ֆինանսավորել այդ ծրագիրը, որը կնպաստի մասնագէտների փորձի փոխանցմանը, Սփիւռքի հետ տարւվող աշխատանքների կազմակերպման կատարելագործմանը: Տիկին Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց դեսպանին այդ ծրագիրը իրականութիւն դարձնելու ցանկութեան համար եւ նշեց, որ Իսրայելի արդիւնքների ուսումնասիրումը կօգնի յատկապէս նախարարութեան կողմից մշակուած հայրենադարձութեան ծրագրի նախագծի արդիւնաւէտութեանը: Դեսպան Շ.Ցուրը ներկայացրեց նաեւ Իսրայելի պետական կառոյցներում հրեական սփիւռքի հետ աշխատանքի որոշակի կառուցակարգերը:
  -   Հասարակութիւն